Հղի Բլեք Չայնան Paper ամսագրի համար մերկ է լուսանկարվել
PHOTOՀղիության վերջին ամիսներին գտնվող Բլեք Չայնան մերկ լուսանկարվել է Paper ամսագրի համար: 28-ամյա մոդելը կարծես թե չի խախտում իր ավանդույթները և փորձում է կրկին նմանակել իր փեսացուի քույր Քիմ Քարդաշյանին, ով նույնպես մերկ ֆոտոշարքեր ունի:
Լուսանկարում Բլեքն ամբողջովին մերկ է: Նա կրում է միայն ոսկեգույն թագ, վզնոց, իր նշանադրության շքեղ մատանին և իհարկե իր մարմնի վրայի դաջվածքների հավաքածուն:
Լուսանկարում նա ձեռքերով նրբորեն պահում է իր կլորացած փորիկը:
Ամսագրի հետ անցկացրած հարցազրույցի ժամանակ Բլեքը, ով նաև 3-ամյա որդի ունի իր նախկին ընկեր Թայգայից, ասել է, որ պատրաստ է իր նոր ռեալիթի շոուի ժամանակ բացահայտել այն ամենն, ինչ կատարվել և կատարվում է իր և Ռոբ Քարդաշյանի միջև:
Նա ասում է. «Ես հարցազրույցներ չեմ տալիս և երկար տարիներ հանրության մեջ չեմ խոսել: Շատ ուրախ եմ, որ իմ երկրպագուներն արդեն ինձ կճանաչեն որպես անձ և ոչ որպես առարկա կամ դեմք: Ես զվարճալի եմ, խելացի և նրանք նաև ինձ կտեսնեն մոր դերում, ով փորձում է հասցնել ամեն ինչ:
Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ են մեր երկրպագուները տեսնելու իմ և Ռոբի հարաբերությունների ողջ ընթացքը, մեր ամենօրյա կյանքը, մեր դժվարությունները, մի խոսքով՝ բոլոր դրական և բացասական կողմերը: Հուսով եմ, որ մարդիկ Բլեք Չայնա ասելով հասկանան թե՛ կարևոր անձ, թե՛ գործարար, թե՛ մայր և թե՛ շատ խորամանկ կին:»
Թեև Չայնան ասում է, որ ցանկանում է որոշ անձնական բաներ չբացահայտել, սակայն նա ընդունում է, որ ուղղակի չի կարողանում չկիսվել իր որդու լուսանկարներով, քանի որ նա ցանկանում է, որ բոլորը տեսնեն, թե ինչ լավն է նա:
Նա ավելացնում է. «Ես չեմ կարծում, որ տարօրինակ բան կա նրա զվարճալի տեսանյութերը համացանցում տեղադրելու մեջ, քանի որ ես ցանկանում եմ բոլորին ցույց տալ, թե ինչ հիասքանչ որդի ունեմ ես: Նա իմ օրն ավելի պայծառ է դարձնում:»
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: