Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱՄՆ պատմության ամենաբարձր պաշտոն զբաղեցրած հայը

PHOTO

Newmag.am-ը գրում է.

Արտակ Ալեքսանյանի հարցազրույցը Փոլ Իգնաշիուսի հետ: Նա, ամերիկահայության ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած մեր հայրենակիցն է:

30-ականներին տեսել է Մեծ ճգնաժամը, 40-ականներին մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին՝ որպես նավատորմի սպա, 50-ականներին որպես պաշտպանության նախարարի խորհրդատու՝ օգնել է կերտել Սառը պատերազմի ամերիկյան քաղաքականությունը և արդեն 60- ականներին՝ Կորեայի և Վիետնամի պատերազմների ժամանակ, ութ տարի աշխատել է Պենտագոնում:

paterazm3

Իգնաշիուսն իր հուշերում գրում է ԱՄՆ նախագահներ Քենեդու, Ջոնսոնի, Նիքսոնի, պաշտպանության նախարար Ռոբերտ Մաքնամարայի մասին, նկարագրում իր կենսագրության և կարիերայի ամենաուրախ ու ամենատխուր պահերը և այդ ամենի արանքում ո′չ հպանցիկ, ո′չ էլ շատ կարևորելով՝ հիշատակում է. ինքը հայ է: Իգնացյանները 1900-ականներին գաղթել են Լոնդոն, որովհետև Փոլի պապը լրագրող էր և գրել էր հակաօսմանական հոդված: Հետո գաղթում են ԱՄՆ: Կալիֆոռնիա: Երբ զրուցում էինք Ֆրեզնոյի մասին, նկատեց. «Ֆրեզնոյի հայերից հիշում եմ Վիլյամ Սարոյանին: Մեր տուն հաճախ էր գալիս: Այդ տարի գրել էր «Հե′յ, ո՞վ կա այդտեղ» պիեսը ու մեծ հաջողություն էր ունեցել: Ես ընդամենը պատանի էի: Ինքն էլ՝ մի 25 տարեկան: Ծնողներս Վիլյամի ընկերներն էին, նրան հրավիրել էին, բայց այնքան խոսեցին պիեսի մասին, որ ձանձրացավ: Եկավ, ասաց. «Ի՞նչ ես անում, արի գնանք զբոսնելու: Հոգնեցի էս զրույցներից»:

paterazm5

Փոլ Իգնաշիուսն ունեցել է փայլուն կարիերա՝ սովորելով Հարվարդի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Հենց այդտեղ ստացած կառավարման ոլորտի գիտելիքները կդառնան վճռորոշ՝ Վաշինգտոնում պետական ծառայության աշխատանքի անցնելու համար: Արդեն 80-ն անց այս արտասովոր մարդը բացառիկ համեստությամբ ու զինվորականի ճշգրտությամբ պատասխանում էր իմ բոլոր հարցերին՝ միջանկյալ նշելով, որ իր ավագ որդին ամերիկյան «Time» թերթի գլխավոր խմբագիրն է, իսկ մյուս որդին՝ «Newsweek»ի քաղաքական բաժնի պատասխանատուն:

paterazm2

Մեր զրույցը սկսեց հենց ինքը, փոքրիկ խնդրանքով.

– Արտա′կ, երբեմն լավ չեմ լսում, այդ պատճառով խնդրում եմ մի քիչ բարձր խոսես…

– Շատ լավ: Ձեր հայրն ինչո՞ւ որոշեց տեղափոխվել ԱՄՆ:

– Ամերիկա ներգաղթելուց մեկ տարի առաջ նա եկավ Նահանգներ, որտեղ ուներ բարեկամներ, և շատ հավանեց Կալիֆոռնիայի ջերմ եղանակը: Լոնդոնի եղանակը՝ ցուրտ ու անձրևոտ, իրենը չէր, այդ պատճառով որոշեց գալ Կալիֆոռնիա, Գլենդել, 1911-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M