Ես հիմա ավելի երիտասարդ եմ, քան նախկինում էի. Ռիչարդ Գիրն այսօր դարձավ 67 տարեկան
PHOTOՄի շարք ֆիլմերից հայտնի հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Հոլիվուդի սեքս խորհրդանիշը դարձավ 67 տարեկան:
Գիրը նկարահանվել սկսել է 1970-ական թ-երից` հայտնվելով երկրորդական դերերով: Նա նկարահանվել է «Փնտրելով պարոն Գուդբարին» եւ «Դրախտային օրեր» ֆիլմերում:
Դերասանի մասնակցությամբ ամենմահայտնի ֆիլմերն են` «Սպան ու ջենտլմենը», «Սիրունիկը», «Փախչող հարսնացուն», «Չիկագո» եւ այլն: Վերջինիս շնորհիվ Գիրն արժանացել է «Ոսկե Գլոբուսի»:
Ռիչարդ Գիրին ավելի «մոտիկից» բացահայտելու համար եկեք ուսումնասիրենք կյանքի եւ տարբեր երեւույթների վերաբերյալ նրա արտահայտած մտքերից մի քանիսը.
«Ես ժամանակի զգացողություն չունեմ, ես էությամբ երազկոտ մարդ եմ»:
«Ես նախընտրում եմ սիրված լինել, քան ունենալ շատ փող եւ նմանատիպ բաներ...»:
«Բարությունը մի բան է, որին բոլորն էլ փոխադարձաբար արձագանքում են»:
«Ես հիմա ավելի երիտասարդ եմ, քան նախկինում էի: Հիմա ոչ այնքան ինքնավստահ ու ավելի խոցելի եմ»:
«Մարդիկ չգիտեն, թե ինչ է երջանկությունը: Նրանք ստեղծում են պատրանքներ, բայց դա նրանց երբեք չի երջանկացնում»:
«Չէի ասի, թե կարողանում եմ ղեկավարել իմ զգացմունքները: Ես լավ չեմ ճանաչում իմ սեփական ուղեղը: Ես հաստատ լավ առաջնորդ չէի լինի»:
«Չեմ կարծում, թե լավ դերասանները կարող են հրաշալի կերպով իրենց դրսեւորել ցանկացած դերում»:
«Կարծում եմ` կյանքը ինքդ քեզ ուսումնասիրելու միջոց է: Դա այն ճանապարհորդությունն է, որը բոլորս էլ իրականացնում ենք»:
«Ես ամեն օր զբաղվում եմ մեդիտացիայով: Դա իմ օրվա մի մասն է դարձել»:
«Իմ կյանքն, իսկապես, հետաքրքիր է»:
Սյունե Առաքելյան