Լիբիայի ափերի մոտ եւս մոտ 3 հազար միգրանտների են փրկել
INTERNATIONAL NEWSԻտալիայի առափնյա պաշտպանության ուժերը հայտնել են, որ Միջերկրական ծովում Հյուսիսային Աֆրիկայի երկրներից եկած մոտ երեք հազար միգրանտների են փրկել: Նախօրեին Լիբիայի ափերի մոտ շուրջ 6.5 հազար մարդ է փրկվել, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:
Իտալիայի իշխանությունները նշում են, որ վերջին երեք օրերին Միջերկրական ծովում՝ Լիբիայի ափերի մոտ, հայտնաբերվել ու փրկվել էին ավելի քան 10 հազար փախստական, որոնք փորձում էին Եվրոպա հասնել:
Նրանց մեծ մասը Էրիտրեայի ու Սոմալիի բնակիչներ են: Նրանցից շատերը երեխաներ են, ամենափոքրը ընդամենը մեկ շաբաթական է:
Առափնյա պաշտպանության կարծիքով միգրանտները, իմանալով որ հետագայում իրենց Սիցիլիա կուղարկեն, պարզապես Լիբիայի ափից 20 կմ հեռանում են ու այնտեղ սպասում փրկարարներին:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



