Ամերիկյան ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Իռլանդիայում
INTERNATIONAL NEWSԱմերիկյան ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Իռլանդիայի Շաննոն օդանավակայանում, 16 մարդ տուժել է: Վնասվածքներ է ստացել 14 ուղեւոր եւ United Airlines ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմի երկու անդամ, նրանց հիվանդանոց են հասցրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հարկադրված վայրէջքի պատճառ է դարձել անսպասելի եւ ուժեղ տուրբուլենտությունը, հայտնել են ավիաընկերությունից: UA-880 չվերթը Թեքսասի նահանգի Հյուսթոն քաղաքից ուղեւորվում էր լոնդոնյան Հիթրոու օդանավակայան:
Boeing 767-300 ինքնաթիռում ընդհանուր առմամբ 207 ուղեւոր է եղել եւ անձնակազմի 13 անդամ:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



