Ռուսական «Սու 34»-ը Հալեպ նահանգում ոչնչացրել է ԻՊ-ի երկրորդ դեմքին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ՊՆ-ն հաստատել է «Սու 34»-ի հարվածի արդյունքում Սիրիայի Հալեպ նահանգում ԻՊ ահաբեկչական խմբավորման երկրորդ դեմքին ոչնչացնելու մասին տեղեկությունը , ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հետախուզության մի քանի աղբյուրներով ճշտված տեղեկություններով՝ ոչնչացված ահաբեկիչներից մեկը դաշտային հրամանատար Աբու Մուհամադ Ալ Ադնանին է, որը առավել հայտնի է որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «լրատվամիջոցների հետ կապերի հարցերով պաշտոնական ներկայացուցիչ»- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշում են, որ Աբու Մուհամադ Ալ Ադնանին համարվում էր ԻՊ երկրորդ դեմքը խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիից հետո ու հայտնի էր արեւմտյան Եվրոպայի ու ԱՄՆ-ի տարածքում ահաբեկչությունների կազմակերպման իր կոչերով:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



