Իտալիայում երկրաշարժից հետո մեկ շաբաթում երեք հազար հետցնցում է գրանցվել
INTERNATIONAL NEWSԻտալիայի կենտրոնական մասում օգոստոսի 24-ին տեղի ունեցած կործանարար երկրաշարժից հետո մեկ շաբաթում երկրաշարժի գոտում ավելի քան 3 հազար հետցնցում է գրանցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Իտալայի գեոֆիզիկայի ու հրաբխագիտության ազգային ինստիտուտը:
Ուժեղ երկրաշարժները միշտ ուղեկցվում են բազմաթիվ հետցնցումներով՝ կրկնակի ցնցումներ , որոնք գլխավոր սեյսմիկ հարվածի համեմատ ավելի թույլ են լինում: Դրանց քանակն ու ինտենսիվությունը ժամանակի ընթացքում նվազում է, բայց սեյսմիկ ակտիվությունը կարող է ամիսներով շարունակվել:
Այս մեկ շաբաթում Իտալիայում գրանցված հետցնցումներից միայն մեկն է ավելի քան 5.0 մագնիտուդ հզորություն ունեցել, մյուսներն ավելի թույլ են եղել:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



