Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Հայկական հեռուստաընկերություններում քիչ են լրագրողական հաղորդումները. Սոնա Աբրահամյան

LIFE

Life.tert.am-ը գրում է.

Tert.am Life-ն այս անգամ զրուցել է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մասնագիտությունը լրագրող» հաղորդման համահեղինակ, հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանի հետ:

 Ինչպե՞ս Սոնան սկսվեց հեռուստատեսային  կարիերան,  ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնել հեռուստատեսային  լրագրողը, այս և մյուս հարցերի պատասխանները՝ զրույցում:

  -Ինչպե՞ս ստացվեց, որ բանասեր Սոնա Աբրահամյանը հայտնվեց տեսախցիկի առաջ՝ լրագրողի մասնագիտությամբ:

 -12 տարեկան էի, երբ բացվեց «Հայրենիք» մանկական հեռուստաալիքը: Այդ ալիքը իր դռներն էր բացել բոլոր այն երեխաների համար, որոնք հետաքրքրված էին հեռուստատեսային աշխարհով, արտիստիկ էին, ունեն գրելու և տեսախցիկի հետ աշխատելու կարողություն: Ես էլ այդ երեխաներից մեկն էի ու ինձ ևս ընդունեցին: Լրագրողական հաջորդ փորձը Ինտերնյուս երիտասարդականն էր: Սկսեցի աշխատել «Մենք ենք» հաղորդաշարում, իսկ հետո հայտնվեցի Արտակ Ալեքսանյանի լրագրողական թիմում ու սկսեցի նրա թիմի հետ պատրաստել Հատուկ ռեպորտաներ: Հենց այսպես էլ ամեն ինչ սկսվեց:

 

 -Ճանապարհը Ձեզ դեպի ժուռնալիստիկա է տարել, սակայն ընտրել եք բանասերի մասնագիտությունը, ինչո՞ւ:

 -Ես շատ հարգում եմ այն մարդկանց ովքեր դասավանդում են ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Շատ սիրում եմ նոր սերնդի լրագրողներին, ովքեր ավարտել են այդ ֆակուլտետը: Այն ժամանակ, երբ ես էի մասնագիտություն ստանում, գիտեի, որ երկար տարիներ բանասիրության և ժուռնալիստիկայի ֆակուլտետները մեկտեղված են եղել և ընտրության հարցում էական տարբերություն չէի տեսնում: Բացի դրանից էլ աշխատանքի բերումով բախտ էի ունեցել շփվել ու սովորել գրեթե բոլոր, այն մասնագետների հետ, ովքեր դասավանդում էին ժուռնալիստիկայի ֆալկուլտետում: Առիթ եմ ունեցել աշխատել և զուգահեռաբար սովորել ներկայիս Ժամը լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր  Գնել Նալբանդյանի հետ, ով ժուռնալիստիկայում ստեղծագործող շատ սերունդների համար էտալոն է: Կարծում եմ, որ աշխատանքային փորձը, լավ մասնագետները ում հետ աշխատել եմ՝ լրացրել են լրագրողական գիտելիքներս:

 

 -Որո՞նք են այն դժվարությունները, որոնց առաջ կարող է կանգնել հեռուստատեսային լրագրողը:

 - Հայկական հեռուստաընկերությունում շատ քիչ են լրագրողական հաղորդումները: Մեր երկրում կա’մ դու պետք է հաղորդավար լինես, կա’մ լրագրող: Մեզ մոտ քիչ են լրագրող-հաղորդավարները: Նոր ավարտած լրագրողը, որը ունի նոր նախագծեր իրականացնելու ցանկություն՝ կանգնում է փաստի առաջ, քանի որ հեռուստաընկերությունները չունեն դրա կարիքը: Կարծում եմ, որ լրագրողի առաջ հավանական դժվարությունը՝ լրագրող-հաղորդավար համատեղ աշխատանք իրականացնելու մեջ է:

 

 -Հեռուստատեսային աշխատանքը շատ ժամանակ ու էներգիա է պահանջում: Որքանո՞վ է ստացվում համատեղել անձնական կյանքը և աշխատանքը:

 -Առաջնորդվում եմ հետևյալ բանաձևով՝ աչքիս առաջ ունեմ գծված գրաֆիկ, որից չեմ շեղվում և ամեն ինչ հասցնում եմ: Հատուկ ունեմ գրանցված ազատ ժամեր և այդ ժամերն էլ օգտագործվում են անձնական կյանքի, սիրած զբաղմունքների ու ընկերների  համար:

  -Գիտենք, որ Ձեր սիրտը ազատ չէ:

 -Բավականին ժամանակ է ինչ ընկերություն եմ անում Միրոյան Դավթի հետ: Դավիթը ժամանակին երաժշտական աշխարհում էր, բայց արդեն մի քանի տարի է հեռուստատեսային աշխատանքով է զբաղված: Ծանոթացել ենք հեռուստաընկերությունում, բայց համատեղ աշխատանք չենք իրականացնում:

 

 -«Մասնագիտությունը լրագրող» ինչպես առաջացավ հաղորդման գաղափարը, որով էլ առավել հայտնի դարձաք հեռուստադիտողներին:

 -Առաջարկն իրականում եղել է Հանրային հեռուստաընկերության կողմից: Անհրաժեշտ էր, որ հետաքրքիր լրագրողական մոտեցմամբ նախագիծ մշակեինք: Ես ու Աելիտան բավականին երկար մտածեցինք ու ներկայացրինք մեր գաղափարները: Այսպես ստեղծվեց «Մասնագիտությունը լրագրող» հաղորդումը:

  -Երկու տարի է հաղորդումը եթերում է: Շոշափվել են գրեթե բոլոր թեմաները: Սպառվելու վտանգ չկա՞:

 -Գրեթե միշտ գալիս է մի շրջան ու թվում է, որ այլևս թեմաները սպառվել են, բայց հենց նստում ենք համակարգչի առաջ, ապա առանց թեմայի վեր չենք կենում: Քանի կա պրպտելու, նորը ստեղծելու ցանկություն, ապա սպառվելու վախը անցողիկ է:

 

 

-Հանրային հեռուստաընկերությունը  շուտով նոր եթերաշրջան է մեկնարկելու: «Մասնագիտությունը լրագրող» հաղորդումը ի՞նչ նորություն է բերելու իր հետ նոր եթերաշրջանում:

 

-Հիմա նոր տաղավարով ենք հանդես գալու: Ռեպորտաժները նոր մոտեցումներով են լինելու: Դինամիկա ենք փորձել տալ հաղորդմանը, իսկ թե ինչ է ստացվել՝ կկարողանաք տեսնել ոչ հեռու ապագայում:

 

 

Հարցազրույցը՝ Անահիտ Կասամանյանի

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board