Մխիթարյանն անդրադարձել է հավաքականի խաղերին. «Մեզ սպասվում է դժվարին շաբաթ, առա՛ջ, Հայաստան»
SPORT«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին: «Հիանալի է վերադառնալ ազգային թիմ: Առջևում Չեխիայի դեմ ընկերական խաղն ու աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական հանդիպումներն են: Մեզ սպասվում է դժվարին շաբաթ, սակայն ես պատրաստ եմ, ինչպես միշտ: Առա՛ ջ, Հայաստան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը:
Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի» ստադիոնում օգոստոսի 31-ին կայանալիք Չեխիա – Հայաստան ընկերական խաղը կսկսվի Երևանի ժամանակով 21:15-ին: Այդ հանդիպումից հետո մեր թիմը կուղևորվի Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 4-ին կկայանա Դանիայի հավաքականի դեմ ընտրական հանդիպումը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



