Սելենա Գոմեզը հետաձգել է իր համերգային շրջագայությունը դեպրեսիայի և ընկճվածության պատճառով
PHOTO24-ամյա հայտնի երգչուհի Սելենա Գոմեզը հետաձգել է իր համաշխարհային համերգային շրջագայությունը և որոշել է փոքր դադար առնել ընկճվածություն, դեպրեսիա և խուճապային նոպաներ ունենալու պատճառով:
Երգչուհու համերգային շրջագայությունը նախատեսվում էր ավարտել այս դեկտեմբերին Մեքսիկայում, սակայն երգչուհու նման հայտարարությունից հետո համերգային պլանները փոփոխվել են:
People ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ երգչուհին ասել է, որ ցանկանում է դադար առնել և կենտրոնանալ իր առողջության վրա ու կանխել գայլախտի հիվանդությունից ունեցած կողմնային էֆեկտները:
«Ինչպես շատերդ գիտեք՝ անցած տարի ինձ մոտ գայլախտ ախտորոշեցին, ինչը հիվանդություն է, որ շատ տարբեր ազդեցություններ է ունենում մարդկանց վրա: Կարծում եմ, որ ինձ մոտ այդ հիվանդության կողմնային էֆեկտներն արտահայտվում են ընկճվածությամբ, խուճապային նոպաներով և դեպրեսիայով,» - ասել է 24-ամյա երգչուհին:
Սելենան նաև շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին՝ իրեն աջակցելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: