Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

LIFE

Ի՞նչ է կատարվում մեզ հետ, երբ անցանկալի մազեր ենք նկատում մարմնի այն հատվածում, որտեղ նրանց գոյությունը հիմնավորված չէ:) Բոլոր միջոցներով պայքարում ենք, իսկ երբեմն էլ հուսահատվում, որ այդ «աներես» մազերը դարձյալ լույս աշխարհ են եկել: Անկախ նրանից, թե քանի տեսակ են լինում մազերը, կանայք դրանք բաժանում են 2 տիպի' ցանկալի և անցանկալի՝ հոգ ու խնամք տանելով մեկի մասին, անխնա պայքարելով մյուսի դեմ:

Միակ խնդիրն այն է, որ կովկասյան ժողովուրդների մազը և՛ հաստ է, և՛ մուգ: Եվ ինչ միջոցների էլ դիմեն մեր լեդիները, մազակալումից խուսափել գրեթե հնարավոր չէ:

Ամենահին ու մինչ այժմ օգտագործելի միջոցներից է մեղրամոմի կամ բուսական ծագման խեժի միջոցով անցանկալի մազերը հեռացնելը: Հիմա այս ձևը համարվում է ամենահեշտը, ամենամատչելին և կատարվում է նույնիսկ տնային պայմաններում: Բացի այդ, այն նաև շատ ավելի մատչելի է, քան գեղեցկության սրահների պրոցեդուրաները: Բայց ինչպես LN-ի հետ զրույցում նշեց կոսմետոլոգ Քրիստինա Այրումյանը, այդ ձևով մազահեռացման ժամանակ հնարավոր է՝ վնասվի մազը, որովհետև մեծ դեր ունի նաև, թե ինչ ուղղությամբ է աճում այն: Երբեմն մեր կանայք դրան ուշադրություն չեն էլ դարձնում:

Մեր օրերում կիրառվում է նաև քիմիական եղանակով էպիլյացիան: Ժամանակակից արտադրությունն առաջարկում է գելերի, քսուքների հարյուրավոր տեսականի, որոնք ազդում են մազարմատների վրա և քսելուց 10-15 րոպե հետո առանց ցավի հանում են բոլոր անցանկալի մազերը: Այս արդյունքը պահպանվում է 2-3 շաբաթ:

Ներկայում անցանկալի մազերից ազատվելու ամենաարդյունավետ եղանակներից է լազերային էպիլյացիան է: Սրա առավելությունն այն է, որ այս եղանակով մազերից ազատվում են երկար ժամանակով, հաճախ՝ ընդմիշտ: Լազերային ճառագայթն ազդում է մազարմատի վրա' ոչնչացնելով այն: Բայց կոսմետոլոգ Քրիստինան պնդում է, որ այդ ազատումն էլ երկարաժամկետ չէ. հնարավոր է 5-6 տարի հետո նորից մազակալում: Նա խորհուրդ է տալիս դիմել ասեղային էպիլյացիայի, որը չնայած փոքր-ինչ ցավոտ է, բայց, ըստ կոսմետոլոգի, արդյունավետ է եւ ավելի անվնաս: Այստեղ էլ կա մյուս խնդիրը. ո՞ւմ դիմել, որ վստահ լինես: Այս խնդրի առաջ կանգնել էր Լուսինեն. «Պիտի հեռացնեի բեղերս, իսկ այդ կոսմետոլոգը ուղղակի ավիրեց. շուրթերիս եզրագիծը լրիվ խախտվել է, բացի այդ կարմիր հետքեր են մնացել»: Ամեն դեպքում, լավ մտածեք մազերը հեռացնելու որոշում կայացնելուց առաջ: «Հելիոս» մաշկաբանական եւ կոսմետոլոգիական կենտրոնի բժշկուհի Զառան LN-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ մազը ընդմիշտ կվերանա այն դեպքում, եթե մարդու մոտ ոչ մի հորմոնալ կամ այլ խախտումներ չհայտնաբերվեն:

Կանանց շրջանում լազերային էպիլյացիան առաջացրել է մտավախություն, որ այն վտանգավոր է առողջության համար, ու որ շատ հնարավոր է՝  հանգեցնի  հայտնաբերված հիվանդությունների խորացման: Այս հարցով իր պարզաբանումը տվեց նույն կենտրոնի բժշկուհի Լիլին՝ նշելով, որ հաճախորդը նախքան էպիլյացիան թերթիկ է լրացնում, թե ինչ հիվանդություն ունի, և ըստ այդմ որոշվում է' կարելի է կատարել, թե ոչ. «Ճիշտ չէ, որ լազերային ճառագայթը վնասում է: Սարքավորումներն այնպիսին են, որ ճառագայթը ազդում է միայն մազի վրա, և ոչ մի հյուսվածք կամ բջիջ չի վնասվում»:

Կոսմետոլոգների հավաստիացմամբ, հայուհիների մեծ մասը դիմում է հենց լազերային էպիլյացիայի, քանի որ մազը մուգ է և հաստ, ու մազահեռացման մյուս միջոցները շատ դեպքերում անարդյունավետ են:

Եղեք գեղեցիկ ու առողջ: Մի զիջեք խնամված լինելու Ձեր իրավունքը:

Ladynews.am

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board