Ծովահենների՝ աշխարհում միակ գերեզմանոցը Նուսի Բուրահա կղզում (լուսանկարներ)
LIFEՄադագասկար կղզուց 48 կմ արևելք տեղակայված է Նուսի Բուրահա կղզին, որը նախկինում կրում էր Սեն-Մարի անվանումը և հայտնի էր որպես ծովահենների հավաքատեղի: Այսօր այն զբոսաշրջիկների շրջանում հայտնի է որպես ծովահենների՝ աշխարհում միակը համարվող գերեզմանոց: Որոշ գերեզմանաքարեր հիանալի պահպանվել են և դրանց վրա հնարավոր է կարդալ բազմաթիվ հայտնի ծովահենների անուններ:
Այստեղ նաև հաճախ են հայտնվում գանձեր որոնողները, ովքեր վստահ են, որ ծովահենների հայտնի ղեկավար Հենրի Էյվերը չէր կարող իր գանձերն ամբողջությամբ տեղափոխել Հին Աշխարհ և մի մասն առ այսօր թաքցված է կղզում:
Ասում են նաև, որ ծովահենների ժամանակներից առ այսօր, խաղաղ գիշերներին, օվկիանոսը Նուսի Բուրահա կղզու ափ է նետում ծովահենների խորտակված գանձերից թանկարժեք քարեր և ոսկյա զարդեր...


1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Ameriaba...



