Սև ամպեր Նաղդալյանի գլխին. նա վաճառել է «Սիսան բուատ»-ը .«Հրապարակ»
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն իրեն պատկանող «Սիսիան բուատ» ընկերությունը վաճառել է ռուսաստանցի գործարար Կարեն Գրիգորյանին: Սեփականատիրոջ փոփոխությունը տեղի է ունեցել հունիսի 10-ին, այսինքն՝ ապրիլյան պատերազմից հետո, երբ աղմուկ բարձրացավ Սիսիան-Գորիս ճանապարհի անմխիթար վիճակի շուրջ:
Մայիսին մամուլը գրեց, որ Հերմինե Նաղդալյանի ավտոճանապարհաշինական կազմակերպությունը վատ է նորոգել մայրուղին: Փաստորեն, այս աղմուկից հետո Հերմինե Նաղդալյանը որոշել է վաճառել ընկերությունը: Եվ սա համընկավ այն շրջանի հետ, երբ ՀՀԿ-ականների իշխանության օրոք մեծ հարստություն կուտակած Նաղդալյանի գլխին, ըստ լուրերի, սեւ ամպեր կուտակվեցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



