Էվա Խաչատրյանի դպրոցական հուշերն ու մաղթանքը՝ բոլոր աշակերտներին
PHOTOՍեպտեմբերի 1-ը հիշարժան օր է բոլորիս համար` անկախ նրանից, թե քանի տարի առաջ ենք ավարտել դպրոցը:
Դերասանուհի Էվա Խաչատրյանը եւս այս օրվա հետ կապված բազում դրական հուշեր ունի, որոնցով սիրով կիսվեց NEWS.am STYLE-ի հետ:
«Ամենից վառ հիշում եմ հագուստս: Շատ ոգեւորված էի, կարծում եմ` քիչ երեխաներ կան, որոնք այդ օրվան չեն սպասում»:
Էվան դժվարությամբ չի արթնացել առավոտյան եւ միշտ սիրով է գնացել դասի.
«Շատ չարաճճի եւ աշխույժ երեխա եմ եղել, աչքի էի ընկնում տղայի պահվածքով: Հիշում եմ, որ ժողովներին միշտ իմ անունը շոշափվում էր»:
Դերասանուհին մի քանի դպրոցներում է սովորել, այդ պատճառով էլ դպրոցական տարիների շատ ընկերներ չունի.
«Վերջին դպրոցում սովորել եմ 7-ից 10-րդ դասարաններում: Դասարանցիներիցս երեքի հետ մինչ օրս կապ եմ պահում, սակայն նրանցից երկուսն այժմ Գերմանիայում են բնակվում»:
Էվան նաեւ իր մաղթանաքով կիսվեց բոլոր դպրոցականների հետ.
«Շնորհավորում եմ բոլոր փոքրիկների սեպտեմբերի 1-ը: Մաղթում եմ հաջող ուսումնական տարվա սկիզբ: Չարաճճիություններ անելուց բացի նաեւ սովորեք, քանի որ գիտելիքը ձեւավորում է մարդուն»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Էվա Խաչատրյանի Facebook-ի էջից