Ալավերդիում Երեւան–Մոսկվա ավտոբուսի ուղեւորն ընկել է ձորը
SOCIETYԱրտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 02.15-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Երեւանյան խճուղու սկզբնամասում՝ դատարանի դիմաց, Երեւան-Մոսկվա ավտոբուսի ուղեւորն ընկել է Դեբեդ գետի ափամերձ տարածք, որտեղից չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ՌԴ բնակիչ 39-ամյա Օ. Հ.-ին, դուրս են բերել ձորից (մոտ 12 մ) եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



