Yerevan, 29.October.2026,
00
:
00
BREAKING

Ռումինիան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հատուկ պարտավորություն ունի. Կատալին Ավրամեսկուի հոդվածը

POLITICS

Ռումինական bursa.ro կայքում օգոստոսի 23-ին հրապարակվել է փիլիսոփա եւ հրապարակախոս, քաղաքական եւ բարոյական փիլիսոփայության մասնագետ, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բասեսկուի գրասենյակի խորհրդական Կատալին Ավրամեսկուի (Cătălin Avramescu) հոդվածը Հայոց  ցեղասպանության վերաբերյալ, որտեղ հեղինակը մատնացույց է անում ռումինական իշխանությունների եւ քաղաքական դասի լռությունը մարդկության դեմ կատարված այդ հանցագործության հանդեպ: «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է Ավրամեսկուի հոդվածի թարգմանությունը:

Կատալին Ավրամեսկու. Հայոց ցեղասպանության հիշողությունը

Այն տեղի է ունեցել 1915թ.: Մեկ ու կես միլիոնից ավելի մարդ է սպանվել: Պատկերները ցնցող են: Զոհվել են կանայք եւ երեխաներ: Անապատում մահվան շարասյուներ են կազմակերպվել: Մյուսներն սպանվել են համակենտրոնացման ճամբարներում: Հայության ունեցվածքը համակարգված կերպով թալանվել ու առգրավվել է: Ականատեսները միանգամից հասկացել են թուրքական իշխանությունների ցեղասպան նպատակը: 1915թ. հունիսին գերմանացի դեսպանը հեռագրով հաղորդել է. «Չկա ոչ մի կասկած, որ Բարձր Դուռը փորձում է Թուրքական կայսրությունում բնաջնջել հայոց ազգը»:

Որտեղ ենք հիմա, ավելի քանի մեկ դար հետո: Ռումինիայի իշխանությունները նույնիսկ հիմա չեն ճանաչել այդ իրադարձությունների ցեղասպան բնույթը: Մինչդեռ սա է էականը: Եվ շատ: Շատ բան կարող ես հասկանալ կառավարման մասին, երբ տեսնես, թե այն ինչ դիրքորոշում ունի պատմական ճշմարտության հանդեպ:

Պատճառներից մեկը, թե ինչու էր մինչև 1989թ. սոցիալիստական ռեժիմը այդքան ծուռ, հենց սա էր: Ստում էր շնչելու պես: Հնարովի պատմություն էր սարքում Ռումինիայի կոմկուսի գլխավոր քարտուղարից առաջ ընկնող վոյեվոդների մասին: Լռում էր Արևելյան ճակատի ջարդերին ռումինական զորքերի մասնակցության մասին: Ստում կոմունիստների կողմից իշխանության գրավման մասին: Կեղծում կոմկուսի պատմության թանգարանում լուսանկարները:

Ժամանակակից Թուրքիան միշտ էլ հրաժարվել է ընդունել, որ դա ցեղասպանություն է եղել: Հիշում եմ, մոտավորապես 10 տարի առաջ Հայոց ցեղասպանության մասին մի հոդված էի հրապարակել: Ու հանկարծ Թուրքիայի դեսպանատնից հրավեր ստացա: Գնացի ու (քաղաքավարի) զրույց ունեցա մի դիվանագետի հետ (կարծում եմ, փոխդեսպանն էր): Միտքն այն էր, որ ուզում էին ներկայացնել իրենց տեսակետը: Երբ հեռացա,  նայեցի այն նյութերի կույտին, որը ինձ էին տվել: Դա կառավարական քարոզչություն էր:

Բազում ժողովրդավարական պետություններ (Գերմանիա, Ֆրանսիա, Կանադա և այլն) արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: 2016թ. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դատապարտեց ցեղասպանության ժխտումը:

Ռումինիան այս վայրագությունները որպես ցեղասպանություն ճանաչելու հատուկ պարտավորություն ունի: Հայերի մի մասը, որոնք փախել են Օսմանյան կայսրությունից 1915թ., մեզ մոտ են ապաստան գտել:

Ճշմարտությունը փնտրելն ու ասելը, սակայն, ներկայիս վարչակազմի առաջնահերթությունների մեջ չի մտնում: Պատճառն ասվում է շշուկով` «չնեղացնենք Թուրքիային»: Հիմա էլ նեղացնելու բան չկա, քանի որ Անկարայի վարչակազմը վերածվել է բռնապետության ու դաշնակցում է Ռուսաստանի Դաշնության հետ:

Ասել եմ ու կրկնում եմ. ոչ ոք ու ոչինչ չպետք է ճշմարտությունից շեղի արտաքին և հատկապես ներքին քաղաքականությունը: Երբ պետական իշխանությունները ճշմարտությանն անտարբեր են` իմացեք, որ սա ընդամենն առաջին քայլն է այն երաշխավորված չարաշահումների երկար ցուցակում, որոնք դեռ գալու են:

Ռումինիայի սոցիալիստական վարչակազմը 1989թ. սկսած պատմական ճշմարտության հանդեպ մշտապես արհամարհանք դրսեւորեց: Թաքցրեց ազգային անվտանգության նյութերը: Հրաժարվեց հանդես գալ հունա-կաթոլիկ եկեղեցու թալանի հարցով: Նույնիսկ մի կեղծ ելույթ կազմակերպեց Դեկտեմբերի հեղափոխության վերաբերյալ` «հեղափոխականների» ու «Պիացա Ունիվերսիտատեի ֆաշիստների» մասին: Որից հետո կանչեց հանքագործներին` վերջիններիս ոսկորները ջարդելու:

Միաժամանակ էլ ծնկի եկան ամեն տեսակ բռնապետությունների առջեւ: Բուխարեստի Լորենու այգին բարեկարգվեց Ադրբեջանի բռնապետ, ԿԳԲ-ի նախկին գեներալ Հեյդար Ալիևի անունը կրող էժանագին ծառուղով: Կալեա Վիկտորիա փողոցի վրա տեղադրվեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի էժանագին կիսանդրին: Այսինքն այն մայրուղու, որի անունը խորհրդանշում է Օսմանյան կայսրության դեմ անկախության պատերազմի հաղթանակը ու որով Հարավային Դանուբի արշավանքից վերադառնալուց հետո մտել են հաղթանակած ռումինական ուժերը: Հիշողության ու հարգանքի ինչպիսի պակաս ազգային պատմության հանդեպ ու պետք է հաշտվե՞նք նման բանի հետ:

Ցեղասպանությունը չի վերաբերվում միայն մեկ կամ մյուս պետության պատմությանը: Իր ընդգրկմամբ ցեղասպանությունը` յուրաքանչյուր ցեղասպանություն (ու, ցավոք, ցուցակը բավականին մեծ է) վիրավորանք է քաղաքակրթության ընդհանուր արժեքների հանդեպ: Հետևաբար, չենք կարող լվանալ մեր ձեռքերը: Ձևացնել, թե ցեղասպանության հիշողությունը մի բան է, որը վերաբերվում է միայն հայերին ու թուրքերին, կուրության մի տեսակ է: 20-րդ դարի հայերի կոտորածները, ըստ Ռոբերտ Ջելատլիի (Robert Gelatelly) (Ֆլորիդայի պետական համալսարանի պրոֆեսոր) արտահայտության, «սոցիալական աղետների դարաշրջանից» առաջինն էր: Իր հերթին Վլադիմիր Տիսմանեանուն (Vladimir Tismăneanu) (Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր) շատ ճիշտ կերպով ասել է, որ «հայերի կոտորածները ցեղասպանություն կոչելը բարոյական պարտավորություն է»: Սակայն հիմա պետք է ընդունենք, որ ունենք մի քաղաքական խավ, որը հրաժարվել է այս պարտավորությունից:  

Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location