Ողբերգական ավտովթար Վանաձոր քաղաքում
SOCIETYShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 31-ամյա Ժորա Գյուլզադյանը Վանաձոր քաղաքի Նարեկացի 75 շենքի դիմաց իր վարած Վազ 21144 մակնիշի 77 ՕQ 788 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։
Շարունակությունը՝ այստեղ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



