Մեկնարկել է «Բարի լույս»-ի աշնանային նոր եթերաշրջանը
PHOTOBlognews.am-ը գրում է.
Այսօր սեպտեմբերին 1-ն է՝ նոր ուսումնական տարի և նոր եթերշրջանի մեկնարկ: «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս»-ը սկսել է իր աշնանային եթերաշրջանը՝ նոր տրամադրությամբ և նոր բաժիններով: Հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը BlogNews.am-ի հետ զրույցում նշում է, որ ամառային տրամադրությունից հետո բավականին հեշտ է վերադարձել եթեր. «Ինձ համար ամբողջ ամառը եղել է աշխատանքային և բուռն: Բացի դա շատ սիրում եմ իմ աշխատանքը, իմ գործընկերներին և մեծ ժամանակահատված էր, որ իրար չէինք տեսել և շատ կարոտել էի»:
«Բարի լույս»-ի աշնանային եթերաշրջանում կպահպանվեն հիմնական էջերը, որոնց կավելանան նորերը: Կլինի առանձին էջ նորաձևությանը նվիրված, որի ընթացքում խորհուրդ կտրվի՝ ինչպես շպարվել, ինչ կրել: Կլինի նաև բարիլույսյան լուրեր, որի ընթացքում կներկայացվի, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, հետաքրքիր նորություններ, որը կվարի Արեգ Գրիգորյանը: Կինոմանների համար էլ առանձին էջ է լինելու: Իսկ հաղորդավարական անձնակազմն անփոփոխ է: Ամեն առավոտ «Բարի լույսի» աշնանային տաղավարից հեռուստադիտողին կողջունեն Գայանե Ասլամազյանը, Սիմա Բաղդասարյանը, Արտյոմ Կարապետյանն ու Կարեն Ալիխանյանը:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի