400 մլն դոլար. ռուս միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոն կառուցել է աշխարհում ամենամեծ զբոսանավը (լուսանկարներ)
LIFEԱշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ ռուս միլիարդատեր և գործարար Անդրեյ Մելնիչենկոն, կառուցել է աշխարհի ամենամեծ շքեղ զբոսանավը, գրում է The Daily Mail-ը։
143 մետր երկարությամբ և մոտ 25 մետր լայնությամբ զբոսանավի կառուցումն արժեցել է 400 միլիոն դոլար: Նավն ունի երեք կայմ, որոնք ավելի բարձր են, քան Լոնդոնի հայտնի Big Ben-ի աշտարակը: Այն իր տեսակի մեջ ամենազարգացած զբոսանավերից մեկն է։ Մելնիչենկոն, այնուամենայնիվ, պատրաստվում է փոխհատուցել իր ծախսերի մի մասը՝ արտոնագրելով զբոսանավի համար ստեղծված տեխնոլոգիան։
«A» անվանումը ստացած նավի երեք կայմերից յուրաքանչյուրն ավելի քան 100 մետր բարձրություն ունի ջրի մակարդակից, իսկ առագաստներն իրար կողք դնելու դեպքում ֆուտբոլի դաշտից մեծ կլինեն: Այն փորձնական ճանապարհորդության կմեկնի արդեն այս տարի։
Զբոսանավը զինված է նաև վերջին տեխնոլոգիաներով: Չնայած նրան, որ նավն ունի 54 հոգանոց անձնակազմի համար նախատեսված տարածք, այն ունի բարձր տեխնոլոգիաներով կառավարման համակարգ:
Անձնակազմը կարող է բարձրացնել և իջեցնել առագաստները և անգամ իջեցնել կայմը մատի մեկ հպումով: Նավի վեցերորդ տախտակամածի վրա կառուցված է ուղղաթիռի հարթակ ուղևորներին իջեցնելու և տանելու համար:
Նավի ներքին հարդարանքը գաղտնի է պահվում։



Աղբյուրը՝ Tert.am



