Արցախի նախագահականում ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել
SOCIETYԱրցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին պետական տոնի եւ բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ հայրենիքի պարգեւները նոր լիցք կհաղորդեն նրանց ծառայությանն ու աշխատանքին՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



