Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Հարություն Աղլամազյանի՝ սեպտեմբերին հավաք անցկացնելու դիմումը
SOCIETYՌադիոինժեներ, ծրագրավորող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում մի քանի հավաք-երթ անցկացնելու խնդրով:
Եվ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի` օգոստոսի 29-ի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հարություն Աղլամազյանի իրազեկումը սեպտեմբերի 17-ին, 23-ին, 24-ին եւ 25-ին ժ. 09.00-23.00-ին Ազատության հրապարակում հավաք եւ հավաքի ընթացքում՝ ժ.20.00-23.00-ին Ազատության հրապարակ–Մաշտոցի պողոտա–Կորյունի փողոց–Նալբանդյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



