Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, երեւանյան փողոցներում իսկական տոնական տրամադրություն է տիրում. այսօր սեւ ու սպիտակ համազգեստներով աշակերտները բարձր տրամադրությամբ մեկնարկեցին 2016-2017ուսումնական տարին:
Թեպետ այսօրվա տոնական տրամադրությանը դերասան, հումորիստ Վահագն Ստեփանյանը՝ Դելոն, մասնակից չի լինի, սակայն ԱՄՆ-ում բնակվելով՝ նա չի մոռանում սիրելի դպրոցն ու իր սեպտեմբերի մեկերը:
«Սովորել եմ Արցախի հերոս Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցում, ի դեպ՝ առաջին դասարան գնացել եմ վեց տարեկանում: Շատ անկեղծ աշակերտ եմ եղել, շատ լավ չեմ սովորել, գերազանցիկ չեմ եղել, բայց սիրել եմ դպրոցս: Դպրոցական տարիներին մեծ հաճույքով ընդգրկվել եմ մշակութային խմբում, սկսեցինք KBH խաղալ, իսկ 5-րդ դասարանից հայտնվեցի դպրոցական լիգայի բեմում ու այդուհետ հումորից չկարողացա հրաժարվել: Ի դեպ՝ դպրոցական տարիներին թաղի տղա եմ եղել, կարծում եմ՝ տարեկիցներս կհիշեն, որ այն տարիներին նման հասկացություններ կային»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ժպիտով հիշեց Դելոն ու շարունակեց.
«Մեր ժամանակ ամենատպավորիչը կռիվներն էին: Իսկապես շատ-շատ էինք վեճերի մեջ հայտնվում ուրիշ դպրոցների կամ թաղերի տղաների հետ: Չգիտեմ, գուցե ժամանակներն էին այդպիսին, հետո 90-ականների կեսին մեր երկիրը հետպատերազմյան շրջան էր ապրում ու հնարավոր է, որ ընդհանուր լարվածությունն էր ստիպում, որ դպրոցներում կռիվները շատ լինեին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ