Yerevan, 11.May.2026,
00
:
00
BREAKING


Սոնա Շահգելդյանի, Անահիտ Սիմոնյանի, Իրինա Թովմասյանի և Սիլվա Հակոբյանի դպրոցական լուսանկարները

PHOTO

Life.tert.am-ը գրում է.

Երբ գալիս է սեպտեմբերը… հատկապես մեծահասակներ, ովքեր դպրոցն ավարտել են ժպիտով են հիում իրենց «Առաջին քայլերի»:

Tert.am Life-ն այս անգամ մեր շոու-բիզնեսի հայտնի և սիրված ներկայացուցիչների հետ էլ փորձեցինք վերհիշել դպրոցական ուրախ տարիները, թերթել «Առաջին քայլերը»: Նրանցից ոմանք այնքան էլ լավ չեն հիշում այդ օրը, իսկ ոմանք էլ հիշում են նույնիսկ ամենաաննշան մանրուքները:

Սոնա Շահգելդյան

Սոնա Շահգելդյանը սովորել է Ստեփան Զարյանի անվան դպրոցում, որտեղ երգչուհու տատիկը դասավանդել է պատմություն: Ինչպես Սոնան է նշում, նա շատ լավ է հիշում իր առաջին քայլեր:

«Սեպտեմբերի մեկին մեծ ոգևորությամբ և ուրախ տրամադրությամբ եմ գնացել: Մասնակցել եմ միջոցառմանը և երգել դպրոցի մասին երգեր: Դեռևս փոքրուց սիրում էի երգել: Հիմա շատ բաներ է փոխվել դպրոցում: Այն ժամանակվա դպրոցի համն ու հոտը ուրիշ էր: Կցանկանայի ժամանակը հետ տալ և վերապրեի դպրոցական տարիները: Շատ եմ սիրել իմ դասարանը, դասընկերներիս, որոնց հետ մինչ օրս շփվում եմ»,- ասաց Սոնան:

Երգչուհու խոսքով` ինքը լավ է սովորել դպրոցում. «Ավելի շատ սիրել եմ հումանիտար առարկանները: Եվ միշտ բարձր գնահատականերով եմ տուն վերադարձել: Կապ չուներ տատիկս այդ տպրոցում էր աշխատում, բոլոր ուսուցիչներս գնահատում էին` ըստ իմ պատասխանի»:

Սոնան դպրոցում շատ ակտիվ է եղել. «Երբեմն կազմակերպում էի, որ ամբողջ դասարանով փախնեինք դասից: Տատիկս առաջինն իհարկե իմ վրա էր զայրանում: Նա շատ խիստ էր, բայց դե դա դպրոցական չարաճճիություն է: Հիշում եմ, որ իմ դասարանի երեխաներին տանում էի բուֆետ ու տատիկիս հաշվին հյուրասիրում էի բոլորին»:

Դպրոցական սեր, առաջին սիրահարվածություն. յուրաքանչյուրը դպրոցական հասակում զգացել են և բացառություն չի եղել Սոնան:

«Շատ երկրպագուներ եմ ունեցել, որոնք միշտ նամակներ էին ինձ գրում, բայց ես ոչ մեկի չէի ընդունում: Միայն մի տղա կար, որին հավանում էի իհարկե այդ զգացողությունը փոխադարձ է եղել, բայց դե դա պարզապես հրապուրանք է եղել, որն անցել է ժամանակի ընթացքում: Շատ ծիծաղելի էր, երբ երկրպագուներս զանգում էին մեր տուն ու չէին խոսում:  Դե ասա, խոսացեք, բա ինչի համար եք զանգել»,- նշեց Սոնան:

Սիլվա Հակոբյան

Վայքի մինակարգ դպրոցում է սովորել Սիլվա Հակոբյանը: Նա դպրոց է գնացել 6 տարեկանից:

«Սեպտեմբերի 1-ին ես մասնակցել եմ դպրոցի միջոցառմանը, երգելով դպրոցական երգ, այդ ժամանակ ուսուցիչներից մեկը ինձ հարցրեց, թե ինչու չեմ գալիս դպրոց, ասացի, որ ես դեռ շատ փոքր եմ, ասեց, որ իր դասարանում կան երեխաներ, որոնք 6 տարեկան են և դա պատճառ չի: Քանի որ ընկեր Աբգարյանին շատ էի սիրում, հենց հաջորդ օրը պապային ասեցի, որ ցանկանում եմ դպրոց գնալ, և առաջին դպրոցական դասն անցել է առանց գրենական պիտույքների, մինչև որ կգնեին: Դպրոցում ակտիվ եմ եղել: Հիշում եմ, որ առաջին դասարանի հանդեսի ժամանակ երգեցի քույրիկիս հեղինակած երգերից մեկը, որի մեջ կար մի հատված` «դու սրում ես բեղերդ և զայրանում ես ինձ վրա, դու պարզում ես ճանկերդ և զայրանում ես ինձ վրա»: Այդ երգի ժամանակ ձեռքիս օղերը պարզեցի մեր տնօրենի վրա, որը շատ ջղային մարդ էր: Շատերը կարծեցին, որ նա այլ կերպ դա կընդունի, սակայն նա ծիծաղեց: Դպրոցում բոլոր առարկաները սիրել եմ, բացի հանրահաշվից և քիմիայից: Բայց անգամ չսիրածս առարկաները ես միշտ պետք է պատրաստված գնայի դպրոց, թեկուզ արտագրելով»,- պատմեց Սիլվան:

Անահիտ Սիմոնյան

«Լավագույն հիշողություններս դպրոցական տարիների հետ է պապված: Առաջին դասարանը և ամեն տարի սեպտեմբերի 1-ին մեծ ոգուրությամբ եմ գնացել դպրոց, քանի որ մայրս այնպես էր անում, որ այդ օրը մեզ համար դառնար իսկական տոն: Միշտ նոր և գեղեցիկ հագուստներով էինք գնում: Դասից էլ ենք փախել, ուսուցչուհու աթոռին կնոպկաներ էլ ենք դրել: Բայց դրա հետ մեկտեղ լավ ենք սովորել: Շատ ընկերներ ունեմ դպրոցից, որոնց հետ մինչ օրս մոտ եմ: Դպրոցում ամենասիրածս առարկաները ռուսաց լեզուն  և գրականություն է եղել, իսկ ֆիզիկան, քիմիան, աշխարհագրությունը չեմ սիրել: Այդ առարկաները չեմ սիրել, այդ ուսուցիչներն էլ ինձ չեն սիրել: Դեռևս դպրոցական տարիքից միշտ ցանկացել եմ երգչուհի դառնալ: Անգամ դպրոցական սեղաններին գրում էի, որ երգչուհի եմ դառնալու: Դպրոցը ինձ համար առաջնահերթ կյանքի դպրոց է եղել: Դպրոցական տարիները աշխարհի ամենաքաղցր տարիներն են»,- պատմեց Անահիտը:

Իրինա Թովմասյան

Իրինա Թովմասյանը իր առաջին քայլերն արել է 132-րդ դպրոցում, այնուհետև վերջին 3 տարին լեզուների ուղղվածությամբ 149-րդում։ Միևնույն ժամանակ Իրինան սովերել է պատանի ժուռնալիստի դպրոցում:

«Այնքան վառ ու պարզ են մնացել հիշողություններս: Հիշում եմ առաջին օրը դպրոցի բակում ինչպես էի սպասում, թե երբ եմ ներս մտնելու, ներսում ինչ է լինելու, լավ տպավորված է դպրոցական հագուստս, առաջին ուսուցչուհուս։ Միշտ ուրախ էի ես հաճույքով էի դպրոց գնում: Մինչև 5-րդ դասարան գերազանց եմ սովորել, հետո մաթեմատիկաս միշտ 4 էր: Շատ եմ սիրել ռուսերենի և անգլերնի դասերը: Գրեթե բոլոր առարկաներն էլ սիրել եմ, բացի հանրահաշվից»,- պատմեց Իրինան:

Նրա խոսքով` առաջին անգամ դասից փախչելիս սթրես է տարել. «Շատ վատ էի ինձ զգում, երբ դասից փախել էի: Շատ լավ ընկերներ և շատ լավ հիշողություներ ունեմ դպրոցական տարիներին»:

Մելինե Տոնոյան

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG