Բեռլինում նախկին համակենտրոնացման ճամբարից ոչ հեռու մարդկային մնացորդներ են գտել
SOCIETYԲեռլինում հնագետները մեծ քանակությամբ մարդկային ոսկորներ են գտել այն վայրից ոչ հեռու, որտեղ նացիստների գիտնականները մարդկանց վրա փորձել են կատարել: Այս մասին գրում է Telegraf-ը:
Հայտնի է, որ գիտափորձերի համար մարդկային մնացորդներ էր մատակարարում բժիշկ Յոզեֆ Մենգելեն: Հնագետներն ուսումնասիրում են Բեռլինի էլիտար Դալեմ շրջանի տարածքը, որտեղ դեռեւս 2014 թվականին Բեռլինի համալսարանի վերականգնողական աշխատանքների ժամանակ ոչ մեծ քանակությամբ ոսկորներ էին հայտնաբերվել:
Հնագետները հայտարարել են, որ իրենց հաջողվել է գանգեր, ատամներ, ողնաշարի մնացորդներ եւ այլ ոսկորներ գտնել: Նրանք փորձում են պարզել հայտնաբերած ոսկորների ծագումը, քանի որ 2014 թվականին հայտնաբերվածներն այդպես էլ չեն նույնականացվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



