ՈւԵՖԱ-ն Մխիթարյանի հետ կապված իրավիճակի մասին. Կանենք հնարավոր ամեն բան
SPORTՕգոստոսի 28-ին Մոնակոյում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի մամուլի ասուլիսը, որին ներկա է եղել նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն։
Ինչպես տեղեկացնում է «СЭ»-ը, հարցերից մեկը հետեւյալն էր. «Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլում կմրցի ադրբեջանական «Գաբալի» հետ։ «Բորուսիայում» է խաղում հայ ֆուտբոլիստ Մխիթարյանը։ Ինչպե՞ս պետք է նա իրեն պահի նման իրավիճակում եւ ի՞նչ կանի ՈւԵՖԱ-ն»։
«Հույս ունենք, որ ցանկացած ֆուտբոլիստ իրավունք կստանա մասնակցելու մեր մրցաշարերին՝ անկախ քաղաքացիությունից եւ ելքի իրավունք կամ վիզայի թույլտվություն ստանալուց։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդպես էլ շարունակվի»,- ասել է Ինֆանտինոն։
«Գաբալա» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին Բաքվում։
1
With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6
2
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
3
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
4
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
5
Idram Becomes a Partner of “Little Mher”



