Yerevan, 25.November.2026,
00
:
00
BREAKING

Սեպտեմբերի 2-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Խոյերի վարքագիծն այսօր թելադրում են այլ մարդիկ, արտաքին հանգամանքները, ծառայողական պարտականությունները, առողջական վիճակը: Կարող եք հայտնվել օգտակար տեղեկատվությամբ հագեցած իրադրությունում կամ ինտրիգների, բամբասանքների տրամադրող իրավիճակում: Հնարավոր է ինտենսիվ շփում կամ նամակագրություն հիմնարկների, տեխնիկական աջակցման ծառայության ներկայացուցիչների, աշակերտների, ծառայակիցների հետ:

Ցուլ

Ցուլերը կարող են հաջողությամբ այս օրն օգտագործել աշխարհայացքի ընդլայնման, բանակցությունների համար: Կարելի է ամբողջությամբ խորասուզվել նամակագրության կամ ուսումնական գործընթացի մեջ: Շատ տպավորություններ են խոստանում զբոսանքները, հանդիպումները, հատկապես եթե ճանապարհորդում եք ծանոթ վայրերում կամ շփվում եք նրանց հետ, ում վաղուց չեք տեսել: Հարմար պահ է նախկին դասարանցիների, դպրոցի ուսուցիչների հետ հանդիպման համար:

Երկվորյակ

Երկվորյակների ուշադրությունն այսօր կենտրոնացած է մասնավոր կյանքի կամ խորությամբ հուզող հարցերի վրա: Հնարավոր են ինտենսիվ բանավեճեր տանը կամ մերձավոր շրջապատում: Հնարավոր է հատուկ հետաքրքրություն շոշափվող հարցերի իրավաբանական, փիլիսոփայական կամ հոգևոր ասպեկտների նկատմամբ: Հագեցած օր է սպասվում հետազոտություններով, ինքնակրթությամբ, ինտելեկտուալ կամ բժշկական բնույթի ծառայությունների մատուցմամբ զբաղված Երկվորյակներին:

Խեցգետին

Այսօր Խեցգետինները կդրսևորեն սովորելու ունակություն, հետաքրքրասիրություն, շփվողականություն: Օրը թույլ է տալիս փայլել կրթվածությամբ, համալրել գիտելիքների պաշարը, միանալ հավելյալ տեղեկատվական աղբյուրների, զարգացնել օգտակար կապերը և խոսքային հմտությունները: Օրը հարմար է ընթերցանության, ուսումնասիրությունների, գրադարան այցելելու, քննարկումների մասնակցելու համար: Հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների հետ:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում որևէ բան ձեռնարկել՝ նախապես չհավաքելով բոլոր հասանելի տվյալները: Եթե փաստերը, թվերն ու խորհուրդները հակասական են, կարող է ժամանակ պահանջվել, որպեսզի չհամակարգված դետալները միասնական պատկերում հավաքեք: Ավելի լավ է այսօրվա համար չկազմակերպել ռոմանտիկ միջոցառումներ, քանզի գործնական ըմբռնումները կարող են առաջին տեղում լինել: Վաղաժամ են նոր խոշոր գնումները:

Կույս

Կույսերը կարող են կիրառել իրենց մանկավարժական, հռետորական, գրական, հետազոտական տաղանդները: Շատերը կդրսևորեն պերճախոսություն և համոզելու ունակություն, հեշտությամբ կգրավեն ցանկացած լսարանի: Հնարավոր է հետաքրքրություն փիլիսոփայության, իրավունքի, էթիկայի նկատմամբ: Եթե ձգտում եք ճշմարտության, օբյեկտիվության, չարժե սահմանափակվել թեմայի սեփական տեսլականով, իսկ զրուցակցի հետ երկխոսությունը վերածել ձեր մենախոսությանը:

Կշեռք

Կշեռքներին աստղերը խորհուրդ չեն տալիս շտապել փաստաթղթերի ձևակերպման, ուսման, ուղևորությունների ծրագրի հաստատման հարցում: Մոտակա շաբաթներին ավելի արդիական կլինեն արդեն ծանոթ ուղղությունները, կապերը, աղբյուրները: Չարժե շտապեցնել իրադարձությունները և ձգտել լիակատար ճշգրտության: Անվստահությունն օգտակար կլինի, եթե դրդի հետաքրքրող թեմայի շուրջ հավելյալ որոնումների, օգնի խորացնել գիտելիքները: Ձեզ կարող են պետք գալ հին նշումները:

Կարիճ

Կարիճներին կարող են պետք գալ նախկինում հաստատած կապերը, ինչպես նաև նախկին հետաքրքրությունները, գիտելիքները: Հնարավոր է որոշեք վերադառնալ հին մտադրություններին, վերանայել ծրագրերը: Օրը հարմար է կոլեկտիվ քննարկումների, նախկին համախոհների հետ հանդիպման, համաժողովի կամ շփում ենթադրող այլ միջոցառման մասնակցելու համար: Օրակարգում կարող են նորից հայտնվել նախկինում հանրաճանաչ թեմաները:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում հետաձգել խորհրդակցություններին մասնակցությունը, խուսափել ղեկավարության հետ զրույցից, ատյաններ այցելելուց: Միևնույն ժամանակ, չարժե շտապել վերջնական եզրակացություններում և սպասել կատեգորիկ վճիռներ: Գաղափարների, որոշումների, փաստաթղթերի ձևակերպման համար կարող են օրեր, շաբաթներ պահանջվել: Հնարավոր է կրկնական խորհրդատվություն, հավելյալ հարցազրույց, գիտելիքների համալրում պետք գա:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար օրը բարենպաստ է: Կստանաք հավելյալ տեղեկատվություն, որը կդրդի անհրաժեշտ եզրակացությունների և կօգնի դնել բոլոր շեշտերը: Կարելի է ևս մեկ անգամ օգտվել ազդեցիկ կապերից, հարուստ տեղեկատվական աղբյուրներից: Պետք կգա օտար լեզվի, արտասահմանյան իրողությունների իմացությունը: Հաջող օր է մանկավարժների, ուսանողների, լրագրողների, ճանապարհորդների, հետազոտողների համար: Չարժե հետաձգել հանդիպումները, բանակցությունները:

Ջրհոս

Այսօր շատ Ջրհոսների ղեկավարում է հետաքրքրասիրությունը: Ինտելեկտուալ հետաքրքրվածությունը կօգնի մոռանալ գործնական տհաճ պահերի մասին և օգուտ քաղել նույնիսկ այն իրադարձություններից, որոնք ի սկզբանե անհույս էին թվում: Օրը հարմար է այլընտրանքներ, բարդ հարցերին պատասխաններ որոնելու, կրթված մարդկանց հետ սերտ շփման համար, ովքեր ունակ են ձեզ ինչ-որ բան սովորեցնել: Դժվար պահին հաջող հուշում կտան նախկին մշակումները:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում խուսափել երկխոսությունից. բացատրվելու, համաձայնության գալու, կոնֆլիկտը հարթելու հնարավորությունը կարող է վերջինը լինել: Եթե հետաքրքրված եք հանրության ուշադրությամբ, հաճախորդների շրջանակի ընդլայնմամբ, հավելյալ աջակցության ստացմամբ, չարժե արհամարհել հայտարարություն անելու, հանդիպում, համաժողով անցկացնելու հնարավորությունը: Ամուսիներին, ծնողներին և երեխաներին կարևոր է իրար լսել:

One Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan "The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representative Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum