Եվրոպան չի կարող «դուռը շրխկացնելով փակել» Ռուսաստանի առջեւ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
INTERNATIONAL NEWSՌուսաստանի հետ երկխոսություն Է անհրաժեշտ, Եվրոպան չի կարող պարզապես «դուռը շրխկացնելով փակել Ռուսաստանի առջեւ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք չենք կարող պարզապես դուռը շրխկացնելով փակել Ռուսաստանի առջեւ, նա մեր խոշորագույն հարեւանն Է եւ կարեւոր Է եվրոպական անվտանգության համար»,-սեպտեմբերի 2-ին Բեռլինում լրագրողներին ասել Է Ստոլտենբերգը:
«Երկխոսությունը մեր շահերից Է բխում»,-ասել Է նա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել Է «արտակարգ իրավիճակներից եւ թերըմբռնումներից խուսափելու» անհրաժեշտությունը, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



