Reuters-ը հայտնել Է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին
INTERNATIONAL NEWSReuters գործակալությունը, հղում անելով դիվանագիտական երեք աղբյուրների, հաղորդել Է, որ կյանքի 79-րդ տարում մահացել Է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը:
Պետության ղեկավարի մահվան մասին դեռ օգոստոսի 29-ի երեկոյան հայտնել Էր «Ֆերգանա» լրատվական գործակալությունը, սակայն Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ հերքել Էր այդ տեղեկությունները:
Մահվանից մի քանի օր առաջ՝ օգոստոսի 27-ին, Քարիմովն ուղեղի արյան զեղում Էր տարել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Քարիմովն Ուզբեկստանի նախագահի պաշտոնն անփոփոխ կերպով զբաղեցրել Է 1991 թվականից, մինչ այդ 1990 թվականի մարտից ղեկավարել Է Ուզբեկական ԽՍՀ-ն: Նա ունի երկու դուստր՝ Գյուլնարան եւ Լոլան:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



