Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Դերասանուհի Ռուզաննա Հարությունյանը՝ հաղորդավար լինելու եւ «լրագրողի» դերում հանդես գալու մասին

LIFE

NEWS.am STYLE-ը գրում է.

«Հանուն սիրո», «Անծանոթը» հեռուստասերիալներից եւ մի շարք գեղարվետական ֆիլմերից հայտնի դերասանուհի Ռուզաննա Հարությունյանին այսօր, հիմնականում, տեսնում ենք որպես հաղորդավարուհի:

Ինչպե՞ս կատարվեց կինոյից հեռուստատեսություն անցումն ու արդյո՞ք մոտ ապագայում կտեսնենք Ռուզաննային նոր կինոնախագծերում: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք դերասանուհու հետ, որը նաեւ մեզ տրամադրեց Արվին Քոչարյանի հետ արված իր ֆոտոշարքը:

-Ռուզաննա, հետաքրքիր է՝ դերասանուհի դառնալը Ձեր դեպքում է՞լ է եղել մանկության երազանք, թե՞ ինքնաբերաբար է ստացվել:

-Ես երեւի կտարբերվեմ շատերից, որովհետեւ երբեք չեմ երազել դառնալ դերասանուհի: Բացեմ մի գաղտնիք, ես երազել եմ համազգեստ կրել... ու, որպես բարձրագույն ուսումնական հաստատություն, ի սկզբանե ընտրել եմ Ոստիկանական ակադեմիան...Այն ժամանակ դժբախտաբար, բայց հիմա ի ուրախություն ինձ, հավաքածս միավորները բավարար չէին ընդունվելու համար: Կարճ ժամանակ անց շատ պատահական որոշեցի ու հայտնվեցի արդեն Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Հասկացա, որ թատրոնը, կինոն, հեռուստաընկերությունն են իմը... Ճահճի նման մի բան ՝ հերիք է մի ոտքդ դնես մեջը, ու ելք չկա, գնալով ավելի ես սուզվում:

-Դերասաններից շատերն առանձնացնում են թատրոնն ու կինոն: Դուք նախապատվությունը որի՞ն եք տալիս:

-Ինձ համար երկուսն էլ թանկ են ու կարեւոր... ամեն դեպքում չեմ տարանջատում՝ թատրոնի դերասան կամ կինոյի դերասան: Այսօր դերասաններ կան, որ կինոյում, գուցե, եւ վատը չեն, բայց թատրոնում չեն կարողանում դրսեւորվել, լինում է նաեւ հակառակը, բայց եթե հետեւենք Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի եւ մնացած մեծությունների օրինակին, ապա դերասանը եւ թատրոնում, եւ կինոյում պետք է կարողանա համոզիչ լինել:

-Ինչպե՞ս եղավ անցումը՝ կինոյից դեպի հեռուստատեսություն:

-Գիտե՞ք՝ այսօր թատրոնը, կինոն և հեռուստաընկերությունն ասես մի դաշտ լինեն... մեկը մյուսի հետ կապված են (ով է կապել, չգիտեմ:)), բայց անցումները շատ սահուն են լինում: Ես էլ այդպես շատ սահուն անցա նաեւ հեռուստատեսության դաշտ:

-Հե՞շտ է լինել հաղորդավարուհի. արդյո՞ք Ձեր՝ դերասանուհու մասնագիտությունն օգնում է այդ հարցում:

-Ոչ մի մասնագիտություն այս կյանքում հեշտ չէ եւ, եթե կգտնվի մեկը, ով նման բան կասի, ուրեմն գործից չի հասկանում: Հաղորդավար լինելն էլ իր դժվարություններն ունի. միայն այն հանգամանքը, որ դու գրեթե ամեն օր անտեսում ու մի կողմ ես դնում տրամադրությունդ, երբեմն նաեւ սեփական տեսակետդ, որպեսզի եթերային կանոնները չշրջանցես, որպեսզի բարձր տրամադրություն փոխանցես, արդեն բավական է, որ վստահ ասեմ՝ այո, դժվար է, բայց հաճելի (հատկապես, երբ փոխադարձ դրական արձագանքներ են լինում հեռուստադիտողի կողմից):

-Հեռուստադիտողը Ձեզ ճանաչեց, հիմնականում, «Հանուն սիրո» եւ «Անծանոթը» հեռուստասերիալներից: Ձեր կերտած դերերից ո՞րն է Ձեզ ավելի մոտ եղել:

-Դրանց արանքում եւ հետո էլի են եղել նախագծեր, գեղարվեստական ֆիլմեր, դոկումենտալ ֆիլմեր, որոնցում զբաղվածություն եմ ունեցել եւ ունեմ (վերջին մասով սպասեք նորությունների): Իսկ ինչ վերաբերում է ավելի հոգեհարազատ կերպարին, դեռ չեմ հանդիպել «նրան»:)

-Նոր գեղարվեստական ֆիլմում կամ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկներ ունե՞ք:

-Ամառվա ընթացում առաջարկները, որքան էլ որ անսպասելի էր, շատ էին: Իհարկե, մի քանիսը մերժվեցին` որը գումարի պատճառով, որը` զբաղվածության, որը` անհետաքրքիր սցենարի: Բայց երկու հետաքրքիր առաջարկ սիրով ընդունեցի, մեկը՝ հեռուստասերիալ, մյուսը՝ գեղարվեստական ֆիլմ: Ֆիլմի մասին դեռ վաղ է խոսելը, իսկ ահա հեռուստասերիալը, որը կոչվում է «Լրագրողները», արդեն նկարահանման փուլում է: Այս պրոեկտը այնքանով է պրոֆեսիոնալ, որ նկարահանումները կավարտվեն, նոր արտադրանքը կհայտնվի Երկիր Մեդիայի եթերում. ենթադրվում է՝ սեպտեմբերի երկրորդ կեսից: Հեռուստասերիալը սեզոններով է, որոնք առանձին-առանձին բաղկացած են 10-12 մասից: Սա եւս մի առավելություն է, քանի որ գործողությունները շատ արագ են զարգանում ու չեն հասցնի ձանձրացնել հեռուստադիտողին: Բարեւ Ձեզ, ես Սոսեն եմ՝ լրագորղ :)

-Ինչպե՞ս եւ որտե՞ղ եք անցկացրել ամառը:

-Այս ամառ բուռն աշխատանքային էր: Հանգիստ, որպես այդպիսին, չեմ ունեցել, հասցրել եմ ընդամենը մի քանի օր լինել Սեւանի ավազանում ու օրվա ազատ ժամերին հաճախել լողավազան:

-Ստեղծագործական կյանքում բավականին փոփոխություններ են նկատվում: Իսկ ինչպիսի՞ն է պատկերն անձնական կյանքում:

- Անձնականում դեռևս հիմնարար փոփոխություններ չկան:

Սյունե Առաքելյան

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board