Ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինն ամուսնացել է (լուսանկարներ)
LIFETert.am-ը գրում է.
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Անդրեյ Արշավինն ամուսնացել է: Սեպտեմբերի 1-ին ֆուտբոլիստը պսակադրվել է Սանկտ Պետերբուրգի բնակչուհի Ալիսա Կազմինայի հետ:
Ինչպես նշում է Tatler-ը, պսակադրության արարողությունը եղել է բավական զուսպ և կայացել է «հյուսիսային մայրաքաղաքում»: Հրավիրյալների թվում են եղել միայն բարեկամներն ու զույգի ամենամտերիմ ընկերները, ինչպես նաև Կազմինայի՝ առաջին ամուսնությունից ծնված 2 երեխաները:
Աղբյուրը նկատում է, որ Արշավինի համար սա առաջին պաշտոնական ամուսնությունն է: Նախքան այդ նա 9 տարի ապրել է իր 3 երեխաների մոր՝ հեռուստահաղորդավարուհի Յուլյա Բարանովսկայայի հետ: Սակայն գործն ամուսնությանը չի հասել, և զույգը 2012թ. մեծ սկանդալով բաժանվել է:




1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Ameriaba...



