Էրդողանը Մոսկվայում կհանդիպի Ասադին. լիբանանյան մամուլ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի վերջին Մոսկվայում կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է լիբանանյան As Sefir թերթը:
Ըստ հրատարակության` թուրքական եւ սիրիական նախագահների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ի եւ 22-ի միջեւ:
Լիբանանյան թերթը գրում է, որ Էրդողանի` օգոստոսի 9-ին Սանկտ-Պետերբուրգ կատարած այցի ժամանակ սիրիական պատվիրակությունը այցով գտնվել է Մոսկվայում:
Սանկտ-Պետերբուրգում Էրդողան-Պուտին հանդիպումից հետո Անկարան տրամագծորեն փոխել է Սիրիայի նախագահի ճակատագրի հարցում իր դիրքորոշումը: Թուրքիայի պաշտոնական անձինք հայտարարել են, որ Անկարան այլեւս չի պնդելու Բաշար Ասադի հրաժարականը եւ պատրաստակամություն է հայտնել աշխատել նրա հետ:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



