Կառավարությունը արտոնություն է տրամադրում ՀՀ-ում նավթամթերքների վերամշակման գործարանի կառուցման ծրագրին
ECONOMICSԿառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց նավթամթերքների վերամշակման ամբողջովին նոր գործարան կառուցելու ծրագրով ժամանակակից սարքավորումների համար գանձվելիք ԱԱՀ-ն:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ 746,6 մլն դրամի սարքավորումները, որոնք ներկրվում են «Արմոյլ» ընկերության կողմից, նախատեսված են նավթավերամշակման գործարանի շինարարության համար, ընդհանուր ներդրումային ծրագիրը կազմում է 35 մլն դոլար:
Ծրագրով նախատեսվում է ձեռնարկությունում ստեղծել 150 աշխատատեղ` միջինը 200-250 հազար դրամ աշխատավարձով: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող սարքավորումների և կառուցվածքների ներմուծումը պայմանավորված է կատարվելիք աշխատանքների լայնածավալությամբ ու բարդությամբ, սարքավորումների մեծ մասի ԱՏԳ ԱԱ ծածկագրերի հստակեցմամբ՝ նշված ներդրումային ծրագրի շրջանակներում սարքավորումների և կառուցվածքների ներմուծումն իրականացվելու է փուլ առ փուլ։ Ներկայումս ընկերությունը կնքել է հերթական պայմանագրերը ուստի առաջացել է ներմուծվող ապ րանքների ցանկի փոփոխման և լրացման անհրաժեշտություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը: