Հայաստանի միջբանկային շուկայում բանկերի միջև իրականացվել է 14.8 միլիոն դոլարի առք և վաճառք
ECONOMICSԱրտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 77 միլիոն 222 հազար 372 դոլար 473.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 87 միլիոն 963 հազար 475 ԱՄՆ դոլար 475.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 14 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 474.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 միլիոն 936 հազար 829 եվրո 527.30 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12 միլիոն 074 հազար 113 եվրո 532.96 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 միլիարդ 079 միլիոն 778 հազար 766 ՌԴ ռուբլի 7,25 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 472 միլիոն 157 հազար 132 ՌԴ ռուբլի 7,35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմելէ 37.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 53.7 մլն ԱՄՆ դոլար: