Շտայնմայերն անձամբ աջակցել է, աջակցում է և կաջակցի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը. Գերմանիայի ԱԳՆ
POLITICSԳերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն աջակցում է Բունդեսթագի բանաձևը, որում Օսմանյան Կայսրության տարածքում հայերի ջարդն անվանում է ցեղասպանություն: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Շտայնմայերն աջակցել է, աջակցում է և կաջակցի Բունդեսթագի բանաձևը»,- հայտնել է նա:
Շեֆերն ընդգծել է, որ ԱԳՆ-ի ղեկավարն անձամբ պատգամավոր է, դրա համար էլ փաստաթղթի ընդունումը նաև «նրան է վերաբերում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերկելը մտադիր չէ չեղյալ համարել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



