Արցախի Նախագահն հանդիպել է Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի պատվիրակությունների հետ
INTERNATIONAL NEWSԱրցախի Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմներին քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Արցախի Նախագահը ողջունել է բարեկամական երկրների ներկայացուցիչների այցն Արցախ՝ կարեւորելով նրանց հետ կապերի շարունակական խորացումն ու զարգացումը:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



