Ֆրանսիացի ոստիկանները Փարիզի մերձակայքում զինված խելագարի են գնդակահարել
INTERNATIONAL NEWSՖրանսիական Վենսեն քաղաքի ոստիկանները (Փարիզի հարավային ծայրամասը) դանակով զինված հոգեկան հիվանդ մարդու են գնդակահարել: Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին:
29-ամյա երիտասարդը տանն է եղել, ուր մոր կանչով երկու բուժքույրեր են ժամանել՝ նրա հոգեկան առողջության վատթարացման հետ կապված օգնություն ցուցաբերելու համար: Սակայն նա դանակով հարձակվել է բուժաշխատողների վրա: Տանից փախչելով՝ նրանք ոստիկանություն են զանգահարել:
Երբ իրավապահները դեպքի վայր են ժամանել, հիվանդը դուրս է վազել բնակարանից եւ դանակի հարված հասցրել կին ոստիկանի պարանոցին: Ի պատասխան՝ ոստիկանները կրակ են բացել, ինչի հետեւանքով նա տեղում մահացել է:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կնոջը հիվանդանոց են տեղափոխել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



