Քարիմովի մարմինը տեղափոխվել է Սամարղանդ
INTERNATIONAL NEWSՈւզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մարմինը, որի մահվան մասին երկրի իշխանությունները հաղորդել են նախօրեին, Տաշքենդից տեղափոխվել է Սամարղանդ: Այստեղ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, տեղի կունենա Քարիմովի հուղարկավորությունը:
Գործակալության փոխանցմամբ, Տաշքենդի օդանավակայանում սգո ավտոշարասյունը դիմավորել է ավելի քան հազար մարդ: Քարիմովի դագաղը ծածկված է եղել սպիտակ թիկնոցով եւ ազգային դրոշով: Սգո թափորն ուղեկցել եբ դեսանտայինների վաշտը, հոգեւորականներ եւ Քարիմովի բարեկամները:
Օդանավակայանի տարածքում դագաղը վերցրել են զինծառայողները:
Այս պահին Սամարղանդի օդային տարածքը փակ է քաղաքացիական թռիչքների համար:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



