Պայթյուն Ֆիլիպիններում
INTERNATIONAL NEWSՖիլիպինների Դավաո քաղաքում տեղի ունեցած հայթյունի հետեւանքով մահացել է առնվազն 9 մարդ, եւս 30-ը վիրավորվել է, հաղորդում է «Սինհուան»՝ վկայակոչելով տեղի ոստիկանության աղբյուրը:
Նրա խոսքով, պայթյունը որոտացել է տեղի ժամանակով 22.00-ի սահմաններում հոգեւոր ակադեմիայի մոտ գտնվող շուկայում: Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երեւում են բազմաթիվ վիրավորներ, որոնց տեղափոխում են հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել հրշեջներ ու ոստիկանական մեքենաներ:
Նշենք, որ Ֆիլիպինների հարավում չեն դադարում զինված բախումները բանակի եւ «Աբու Սայաֆ» խմբավորման գրոհայինների միջեւ: Այսպես, օգոստոսի 26-27-ին մարտերի ընթացքում ոչնչացվել է 21 գրոհային, կառավարական ուժերի 17 զինծառայողներ վիրավորվել են:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



