Չգիտեմ, թե ինչ են ուզում տղամարդիկ. Մարջան Ավետիսյան (ֆոտոշարք)
LIFETert.am Life-ը գրում է.
Tert.am Life-ն այս անգամ հետաքրքիր զրույց է ունեցել դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ:
Մարջանի հիշողությունների, կերտած կերպարներից մեկի, մայր դառնալու ցանկության և ամառային հանգստի մասին զրույցում:
-Սիրտն ու միտքը զոգահեռ են աշխատո՞ւմ:
-Կարծում եմ, որ միտքն ու սիրտը չեն կարող զուգահեռ քայլել, քանի որ հակասության մեջ է ծնվում ճշմարտությունը: Մասնագիտությունս էլ է իրենն անում: Ես մշտապես հակասության մեջ եմ: Հետաքրքիր հոգևիճակ է, բայց շատ բարդ: Երբ ինքդ քեզ ճանաչում ես, ապա պատասխաններ գտնելն ավելի հեշտ է լինում:
-Ե՞րբ երազկոտ աղջիկը վերածվեց վստահ քայլող կնոջ:
-Հավատացեք, որ ես մինչ հիմա էլ երազկոտ եմ, բայց մի տարբերությամբ, որ հիմա երազկոտ բառը փոխարինվել է նպատակասլացով: Երազկոտ աղջիկը կա ու միշտ կլինի: Պետք է չկորցնել երբեմն մանկանալու ունակությունը:
-Ի՞նչ տեսակ գործով եք զբաղված այս օրերին:
-Այս ամառ լիարժեք հանգստի ամառ էր: Բացառությամբ նախորդ ամառների, երբ աշխատում էի առանց հանգստի: Այս ամառ քիչ էին նոր աշխատանքների առաջարկները: Կային, որ ինքս մերժեցի և հակառակը՝ ինքս մերժվեցի: Իսկապես հանգստացել եմ:
-Բեմն ու տեսախցիկը չեն հակասո՞ւմ իրար:
-Բեմն ինձ երբեք չի խանգարել, որ տեսախցիկի առաջ աշխատեմ: Այստեղ հարաբերությունները միշտ համերաշխ են: Հիմա թատրոնում չեմ աշխատում, բայց կարծում եմ, որ դեռ ճիշտ «մարզավիճակում» եմ: Դրա վառ վկայությունը՝ վերջին շրջանում «Ֆուլ հաուս»-ի ներկայացումներն են:
-Եղե՞լ է նախագիծ, որն այդպես էլ մնաց է նոթատետրի էջերում:
-Կար մի ներկայացում, որ ես շատ սիրեցի, բայց այն շատ քիչ խաղացվեց: Խոսքս Արա Գեղեցիկ և Շամիրամ ներկայացման մասին է: Ես դեռ կարոտում եմ այդ դերը, որովհետև լիարժեք չհասցրի վայելել դերիս հաճույքը:
-Ունե՞ք խաղացած կերպար, որի հետքերով կգնայիք և ինչո՞ւ:
-Չկա այնպիսի կերպար, որի հետքերով կգնայի: Յուրաքանչյուր կերպար իր տեսակն ու կենսագրությունն ունի և ապրում է իր առանձին կյանքով: Կերպարներս երբեք չեն առնչվել կյանքիս:
-Ձեր կարծիքով ի՞նչ տեսակ կին է փնտրում այսօրվա տղամարդը:
-Այն, որ մարդը միշտ փնտրում է դա հաստատ է, բայց չգիտեմ, թե ինչ է փնտրում այսօրվա տղամարդը: Այդ հարցին թող ստույգ պատասխանեն տղամարդիկ:
-Ունե՞ք այնպիսի մի հուշ, որը ամեն անգամ սրտի տեղն է հիշեցնում:
-Հուշ բառը միշտ դրական ասոցացիա է առաջացնում: Ես այն բացառիկ մարդկանց թվին եմ պատկանում, որ հիշում է ամեն ինչ: Հիշում եմ անգամ անգիտակից մանկության դրվագներ: Հուշերս շատ են, բայց միայն իմն են:
-Բազմաթիվ դերերում մոր կերպար եք մարմնավորում, կարգավիճակը չեք ուզո՞ւմ տեղափոխել կյանք:
-Եթե ասեմ ոչ, ապա կստեմ: Իհարկե, ցանկություն ունեմ, բայց պետք է Աստված տնօրինի: Իմ նպատակները դանդաղ, բայց իրականանում են
-Կար կարծրատիպ, որ դերասանուհիները բարոյական փայլուն կենսագիր չեն ունենում: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էր այդպես
-Վաղուց արդեն մարդկությունն այդպես չի մտածում: Արգելված է եղել այն ժամանակ, երբ կինը չէր կարող ընտրել դերասանի մասնագիտությունը: Իսկ ի՞նչ ասել է բարոյականություն: Ինձ համար բարոյական մարդը մտքով ու խխճով ապրող մարդն է: Մասնագիտությունը կապ չունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ