Հայաստանը պաշտպանել ու պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Կվիրիկաշվիլի
INTERNATIONAL NEWSՀայաստանը պաշտպանել ու պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, նրա դիրքորոշումն այդ առումով անփոփոխ է, իսկ մնացածը ընդամենը քաղաքական շահարկումներ են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ մեկնաբանելով տարածված տեղեկատվությունը, թե իբր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Աբխազիայի առաջնորդի հետ:
Կվիրիկաշվիլիի խոսքով, Վրաստանում Հայաստանի դեսպանը հայտարարել է, որ որեւէ հանդիպումը, առավել եւս պաշտոնական բանակցություններ տեղի չեն ունեցել: «Հայաստանը մեր կարեւոր գործընկերն է, հարեւանը, բարեկամ պետությունը եւ այդ ուղղությամբ որեւէ ռիսկ չկա»,-ընդգծել է Գեորգի Կվիրիկաշվիլին, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



