Թուրքիայում 8 զինվորական է սպանվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Վանի շրջանում թուրքական զինված ուժերի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկների միջեւ տեղի ունեցած մարտերի ընթացքում սպանվել է 8 թուրք զինվորական:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Սեպտեմբերի 2-ին Վանի Չալդրան շրջանում PKK մարտիկների դեմ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների իրականացրած գործողությունների ընթացքում ևս 8 զինվոր վիրավորվել է:
Թուրքիայի ԶՈՒ պատասխան գործողությունների ժամանակ սպանվել է PKK 11 մարտիկ:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել է, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



