Yerevan, 11.May.2026,
00
:
00
BREAKING


Եռյակի սպասող Նորա Գրիգորյանը հղիության վերջին ամիսներն է վայելում

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը և դերասան Էրվին Ամիրյանի կինը՝ դերասանուհի Նորա Գրիգորյանի հղիության մասին Life.panorama.am-ն առաջինն է պատմել, իսկ այսօր, երբ եռյակի սպասող մայրիկը հղիության 7-րդ ամսում է գտնվում, մեզ հետ կիսվել է հույզերի, իր ու ամուսնու անհամբերության և երջանկության մասին:

-Նորահղիության վերջին ամիսներում եք գտնվումզգացողություններն ինչպիսի՞նն են:

- Ահագին ծանրացած եմ, միաժամանակ՝ երկու անգամ ավելի երջանիկ: Ամեն անգամ փորիկումս շարժ զգալուց հետո անասելի երջանկություն եմ զգում: Եթե փորձեմ վերարտադրել զգացածս, ապա պետք է նշեմ, որ ներսումս սեր, սեր և միայն սեր եմ զգում: Ի դեպ՝ ընտանիքիս անդամները փորձում են անել ամեն հնարավորն ու անհնարն ինձ երջանկացնելու և հոգսերս թեթևացնելու համար:

-Շուտով  Ձեր ընտանիքը կավելանան միանգամից երեք անդամովՁեզ եռյակի մայրիկիկարգավիճակում պատկերացնո՞ւմ եք:

- Իհարկե, դեռ չեմ պատկերացնում, թե ինչպես եմ հասցնելու երեքին էլ խնամել, բայց վստահ եմ՝ թե մայրս, թե սկեսուրս ինձ հավատարիմ օգնականներ կլինեն: Ինչպես ասում են՝ կարևորը գիժ ռիթմին սովորելն է, ինչը մարդու բնության մեջ կա, այնպես որ համոզված եմ, որ կհարմարվեմ ու կհասցնեմ բոլորին հավասար սեր, խնամք և ուշադրություն տալ:

-Նորաասում ենթե հղիության ընթացքում կանայք փոխվում ենհետաքրքիր է՝ Ձեր մեջզգո՞ւմ եք փոփոխություններ:

- Փոփոխություններն առաջինը շրջապատս սկսեց նկատել: Նախ` արտաքինս է շատ փոխվել, հաճախ եմ լսում, թե գեղեցկացել ու նրբացել եմ, թեպետ որպես բեմի մարդ՝ ինձ համար ավելորդ քաշ հավաքելը սարսափելի էր թվում: Սակայն, երբ լսեցի նրանց սրտիկների բաբախները, հասկացա, թե ինչ մեծ ու նոր աշխարհ է իմ մեջ հասունանում, սկսեցի սիրել նրանց, ինչն էլ փոխեց վերաբերմունքս հղիության ու քաշ հավաքելու նկատմամբ:

-Հետաքրքիր է նաև ամուսնու հոգեվիճակըանհամբե՞ր է փոքրիկների հետհանդիպմանը:

-Հաճախ եմ խոսում Էրվինի հետ. վերջերս անհամբեր ենք դարձել, միասին նստում ենք ու սկսում պատկերացնել, թե ինչպիսի՞նն են նրանք, ի՞նչ բնավորության գծեր ունեն, ո՞ւմ են նման: Արդեն ուզում ենք հնարավորինս շուտ տեսնել մեր փոքրիկներին, գրկել, սեր ու ջերմություն տալ: Ամուսինս երկար է սպասել բալիկներին, իսկ ես տեսնելով, թե որքան երջանիկ է նա, ինքս էլ եմ վարակվում այդ երջանկությամբ: Անգամ զգացել եմ, որ ինձ նայելիս՝ Էրվինի հայացքը փոխվել, ամեն անգամ հայացքն ինձ գցելիս մի ջերմ խոսք է ասում: Ես համոզված եմ, որ ամուսինս լավ ու օրինակելի հայր է լինելու:

 -Նորաարդեն ճշտե՞լ եք բալիկների սեռըԱյդ առումով Ձեր ընտանիքում ի՞նչվերաբերմունք կա:

-Սեռերը գիտենք, սակայն մինչև ճշտելն էլ որևէ վերաբերմունք այդ առումով չի եղել: Նրանք սիրված են՝ լինեն աղջիկ, թե տղա: Մենք ուզում ենք, որ մեր բալիկներն առողջ ծնվեն, դա մեզ համար ամենակարևորն է:

 -Մի բան է մեկ բալիկի անվան ընտրությունըմեկ այլ բան միանգամից երեքըանուններնարդեն ընտրե՞լ եք:

- Իրականում որոշել ենք հեռու մնալ թե սեռերը, թե անունները հրապարակելուց: Միայն կարող եմ ասել, որ իմ ու ամուսնուս համատեղ որոշմամբ է եղել անունների ընտրությունը. քանի որ հղիությունս բազմապտուղ է, անունների որոշումը հեշտությամբ է կայացվել:

-Հղիության ընթացքում ամենահաճելի զբաղմունքըթերևսխնամքի հետ կապվածգնումներն ենարդեն սկսե՞լ եք այդ հաճելի շրջանը:

- Այդ գնումների հաճույքը տրվել է մայրիկիս: Հիմա ամեն ինչից այնքան շատ է, որ վախ կա չհասցնել այդ ամենը հագցնել բալիկներին: Մայրս շատ է սիրում shoping-ով զբաղվել, իսկ թոռնիկների համար shoping-ը գերագույն հաճույք է նրա համար: Նա ոչ մի մանրուք բաց չի թողել, նույնիսկ այնպիսի բաներ է գնել, որոնք, երևի, երբեք պետք չգան: Իսկապես շնորհակալ եմ մայրիկիս նման վերաբերմունքի համար: Նաև չեմ կարող չնշել, թե գնումներից հետո ինչ երջանկությամբ ու լավ տրամադրությամբ էին մայրս ու սկեսուրս դասավորում դրանք. Նրանց ժպիտները ինձ լավ էմոցիաներ են հաղորդել, ուրախ եմ, որ բալիկներս այդքան մեծ սիրո ծնունդ են:

-Նորաարդեն անցել եք դեկրետային դադարինծրագրերն ինչպիսի՞նն ենբալիկների ծնունդից հետո դադարը երկա՞ր կտևի:

-Կարծում եմ՝ դադարը կլինի այնքան, ինչքան պետությունն է հատկացնում: Ծրագրերս շատ են՝ թե հայրիկիս նոր ներկայացումը՝ Օստրովսկու «Ամպրոպը», թե ամուսնուս պլանները, ես էլ կփորձեմ ամեն տեղ հասցնել լինել: Ճիշտ է դժվար կլինի, բայց ես ուզում եմ թատրոնում էլ լավ օգնական լինել, զարգանալ որպես ռեժիսոր, չէ որ այդքան նոր էմոցիաներ են կուտակվելու և կարիք է լինելու դրանք արտահայտել, իսկ արվեստագետի դեպքում այդ էմոցիաների արտահայտման հրապարակը բեմն է:

 

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG