Եկատերինբուրգի դատարանի որոշմամբ բլոգերը կալանավորվել է տաճարում փոքեմոն որսալու համար
INTERNATIONAL NEWSԵկատերինբուրգի Կիրովի շրջանի դատարանը երկու ամսով կալանավորել է բլոգեր Ռուսլան Սոկոլովսկուն՝ տաճարում փոքեմոններ որսալու համար, հայտնում է Ura.ru-ն:
Նա մեղադրվում է ՌԴ ՔՕ երկու հոդվածներով՝ 282-րդ (ծայրահեղականություն) եւ 148-րդ (հավատացյալների զգացմունքների վիրավորում): Որոշումը հրապարակվել է դռնփակ նիստում, դատավճռի մասին տեղեկացրել է Սոկոլովսկու փաստաբանը:
2016-ի օգոստոսի սկզբին բլոգերը հոլովակ էր նկարահանել, թե ինչպես է նա տաճարում փոքեմոն որսում, որը կես միլիոն դիտում էր ունեցել: Հոլովակը զայրույթի փոթորիկ էր առաջացրել հավատացյալների շրջանում եւ հետաքրքրել իրավապահ մարմիններին: Դրանից հետո Սոկոլովսկին հրապարակել էր «Իդեալական ուղղափառ ամուսնություն» հոլովակը, որում բացահայտ ծաղրում էր իրավապահներին եւ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



