26-ամյա Ջենիֆեր Լոուրենսը ներկայացրել է Dior պայուսակների իր նոր հավաքածուն
PHOTO«Քաղցած խաղեր» ու «Իքս մարդիկ» սերիալների աստղ 26-ամյա Ջենիֆեր Լոուրենսը ներկայացրել է Dior պայուսակների նոր հավաքածուն:

WWD-ն գրում է, որ ամերիկյան դերասանուհին շարունակում է համագործակցել նորաձեւության տան հետ:

Լոուրենսը մասնակցել է գովազդային ֆոտոշարքին ու տեսահոլովակի ստեղծմանը: Տեսահոլովակը ցույց է տալիս նկարահանումների պրոցեսը, որի հեղինակը լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն էր ու Ջենիֆերին, որը պատմում է Dior պայուսակների մոդելների ոճի մասին: Նշենք, որ նոր Diorama եւ Diorever պայուսակները թողարկվել են վառ գույներով ու մետաղական փայլով կաշվով:

Գարնանը դերասանուհին դարձել էր Diorama եւ Diorever պայուսակների հավաքածուի դեմքը, իսկ հիմա ներկայացրել է դրանց նոր մոդելները, որոնք թողարկվել են 2016/2017 աշուն- ձմեռ սեզոնի համար:

1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
5
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...



