Ադրբեջանում բանկերը ամբողջովին կասեցրել են դոլարի վաճառքը
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում սեպտեմբերի 2-ից բոլոր բանկերը որոշ ժամանակով կասեցրել են դոլարի վաճառքը` կապված ադրբեջանական մանաթի շարունակական անկման հետ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի ամենախոշոր բանկերը` «Փաշա բանկը», «Կապիտալ բանկը», «Յունիբանկը» եւ Ադրբեջանի միջազգային բանկը, պաշտոնապես հայտարարել են դոլարի վաճառքը կասեցնելու մասին: Ամերիկյան դոլարի վաճառքը դադարեցվել է նաեւ օդանավակայանում, բայց այս մասին պաշտոնական հայտարարություն չի եղել:
Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական մանաթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է` նախորդ տարվա սկզբին եղած մեկ դոլարի դիմաց 0.802 մանաթի փոխարեն դառնալով 1,67- 1,69 մանաթ:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



