Որդին մորը ծեծելով է սպանել, նա եղել է ոչ սթափ վիճակում. նոր մանրամասներ
SOCIETYՈստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 2-ի սահմաններում, Շիրակի մարզի Լուսաղբյուր համայնքում տեղի ունեցած սպանության մասին:
Ըստ այդմ, նշվում է, որ Լուսաղբյուրի գյուղապետից ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց գյուղի հովիվը սպանել է մորը:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ 31-ամյա Հովհաննես Չեռնոմորյանը տանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է մոր՝ 52-ամյա Հայկուշ Սարգսյանի հետ, բռունցքի հարվածներ հասցրել և սպանել նրան:
Հովհաննես Չեռնոմորյանը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



