Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Զարմանալի ծառայություններ մատուցող 9 հյուրանոցները

LIFE

Հանգիստն անմոռաց դարձնելու համար աշխարհի բազմաթիվ հյուրանոցներ բացառիկ ծառայություններ են առաջարկում, որ գերազանցում են զբոսաշրջիկների սպասելիքներն ու երևակայությունը:  

 

Արևայրուքի գծով մենեջեր

Ritz-Carlton հյուրանոցային ցանցն առանձնանում է իր սպասարկման շքեղությամբ: Այդուհանդերձ, Մայամիի այս հյուրանոցը բարձր նշաձող է դրել՝ իր հյուրերին արևայրուքի գծով մենեջերներ առաջարկելով: Վերջինիս պարտականությունների մեջ է մտնում լողավազանի մոտ հերթապահությունը՝ հանգստացողներին արևայրուքի կրեմ քսելիս օգնելու, ինչպես նաև արևապաշտպան կոսմետիկա, ակնոց և այլ լողափային իրեր առաջարկելու համար:  

Կենդանիների հոգեբան.Hotel deluxe,

Պորտլենդ ԱՄՆ-ի այս հյուրանոցը դրախտ է ոչ միայն զբոսաշրջիկների, այլև նրանց չորքոտանի բարեկամների համար: Վերջիններիս այստեղ այնպիսի հարմարություններ են առաջարկվում, ինչպես անկողնային պարագաներ, մեծ քանակությամբ կեր, խաղալիքներ, ինչպես նաև լրացուցիչ ծառայություններ՝ մերսում, զբոսանք, ներարկում, համարի սպասարկում, անձնական հոգեբան:  

Մերսող՝ գոնդոլներում: Loews Coronado Bay Resort,

Սան-Դիեգո Գոնդոլների նավատորմը, որ պատկանում է այս հյուրանոցին, նախատեսված է ոչ միայն ծովափնյա ճամփորդությունների, այլև թարմացնող մերսումների համար: Մինչ գոնդոլը սահում է ջրերի վրա, Դուք վայելում եք հատուկ Ձեզ համար նախատեսված մերսումը:

  «Հյուրընկալ»-խալաթ՝ Hotel Ritz Madrid, Մադրիդ  

Երբեմն անգամ ամենահասարակ, սովորական թվացող իրերը հյուրանոցում կարող են դառնալ յուրահատուկ ու հաճելի նվեր, հատկապես հոգնեցուցիչ երկար թռիչքից հետո: Այս հյուրանոցում յուրաքանչյուր այցելուի համարում կսպասի անձնական խալաթ՝ կարմիր ժապավենով կապված, վարդերի փնջով զարդարված:  

Հատուկ մենյու՝ համադամասեր կենդանիների համար, Lowell, Նյու-Յորք

Այս հյուրանոցն ավելի հեռուն գնաց՝ գերազանցելով անգամ Hotel deluxe-ին: Այստեղ չորքոտանու սիրելիների համար անկրկնելի մենյու է կազմված՝ նրբահամ ճաշատեսակներով, իսկ իբրև աղանդեր առաջարկվում է պաղպաղակ, ձկան կաշվից պատրաստված թխվածքաբլիթներ և այլն: Կենդանիների համար նախատեսված են հատուկ շամպուններ, յուղեր և հոտավետ սփրեյներ:  

 

Նկարիչներ և գրքեր. Andaz Fifth Avenue, Նյու-Յորք

համար այս հյուրանոցն իսկական դրախտ է: Այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես են աշխատում նկարիչները: Հյուրանոցը նաև համագործակցում է նյույորքյան գրադարանի հետ, որ գտնվում է հենց փողոցի դիմաց, որ ընթերցողներին է ներկայացնում ավելի քան 700 գիրք:  

Բույրերի գծով աշխատակից. Rosewood Hotel Georgia, Վանկուվեր

Այս հյուրանոցում շքեղ հանգիստն ապահովված է՝ փափուկ կահույքից մինչև … բույրերի գծով խորհրդատու՝ հանգստացողների համար: Իրականում, հյուրանոցում կա նաև բույրերի գծով գլխավոր, ով օգնում է հանգստացողներին ընտրել և գնել իրենց համապատասխան օծանելիք՝ բազմաթիվ էլիտար բույրերից:  

Թեյ մատուցող, Lanesborough, St. Regis Hotel, Լոնդոն

Անգլիացիները խիստ լուրջ են վերաբերվում թեյախմության արարողությանը, սակայն Lanesborough հյուրանոցը թեյի սովորական տերևները կատարելության է հասցրել՝ հյուրերին անգամ թեյ մատուցող առաջարկելով: Հետճաշյա ժամանակ նա յուրաքանչյուր այցելուի համար կընտրի համապատասխան թեյատեսակ՝ պատմելով դրա առավելությունների մասին:  

Օճառի խորհրդատու: Viceroy Riviera Maya, Մեքսիկա

Այս հյուրանոցը հետաքրքիր մտահղացմամբ կարողացավ գրավել այցելուներին: Այս ծառայությունն իրապես յուրահատուկ է, քանի որ խորհրդատուն առաջարկում է հյուրանոցի բնակիչներին ծանոթանալ մայաների բաղադրատոմսերով պատրաստված բնական օճառի բազմաթիվ տեսակների հետ: Օճառից կարելի է օգտվել հյուրանոցում եղած ժամանակ, սակայն այն կարող եք նաև իբրև հուշանվեր տանել: Օճառի տեսակները բազմազան են՝ դեղձի ու լիմոնի բույրերից, մինչև շոկոլադաբույր: 

Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation Fellowship