«Հայկը սիրում է իմ խենթ բնավորությունը». Արփինե Կոշտոյանը` իր նշանադրության մասին (լուսանկարներ)
PHOTOLife.panorama.am-ը գրում է.
Օրեր առաջ` օգոստոսի 30-ին, տեղի է ունեցել դիզայներ Արփինե Կոշտոյանի և նրա սիրելիի` Հայկի, նշանադրության արարողությունը: Այս առիթով Life.panorama.am-ը կապ հաստատեց դիզայների հետ` ճշտելու նշանադրության մանրամասների և նրա զգացողությունների մասին:
«Մի գեղեցիկ օր Հայկն ինձ սիրո առաջարկություն արեց, ես էլ չմերժեցի»,- նշեց Արփինեն` պատմելով, որ նշանադրվելու որոշումն իրենք անսպասելի են կայացրել:
«Օգոստոսի 30-ին լրացավ նաև մեր ընկերության երկու տարին: Առհասարակ, մենք երկուսով ոչինչ նախօրոք չենք պլանավորում, մեզ մոտ ամեն ինչ իր հունով է ընթանում»,- մանրամասնեց դիզայները` ավելացնելով, որ իր և Հայկի նշանադրությանը ներկա են գտնվել միայն իրենց ամենամտերիմ հարազատները.
«Սրահում, որը որ ընտրվել էր նշանադրությունն անցկացնելու համար, ելույթ էին ունենում իմ ընկերները: Արդյունքում, ստացվեց այնպես, որ այդ օրը մեր կողքին գտնվեցին բոլոր մեզ հարազատ մարդիկ,- պատմեց Արփինե Կոշտոյանը:
Խոսելով Հայկի մասին` Արփինեն պատմեց, որ հենց ի սկզբանե Հայկի մեջ գնահատել և սիրել է նրա լրջությունն ու խելացիությունը: Թեև նրանք տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, դա չի խանգարում, որպեսզի Արփինեն և Հայկը լրացնեն միմյանց.
«Մենք այնքան տարբեր ենք մասնագիտություններով, ես արվեստի մարդ եմ, իսկ նա գիտական. Հայկն իր ոլորտում համարվում է ավագ ինժեներ, ինչպես նաև գիտությունների թեկնածու: Լինելով շատ տարբեր, բայց միևնույն ժամանակ նաև շատ նման, մեզ հաջողվում է լրացնել միմյանց: Մենք նույնիսկ միանման ենք մտածում: Հայկն իմ մեջ սիրում է իմ խենթ բնավորությունը և այն, թե որքան տարբեր կարող եմ ես լինել տանը և աշխատավայրում,- մեզ հետ զրույցում նշեց Արփինե Կոշտոյանը:
Շարունակությունը՝ այստեղ: