Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Ծառուկյանը վերջակետ է դնում բոլոր շահարկումներին…

SPORT

Թեև Ռիո 2016-ի ամառային օլիմպիական խաղերը Հայաստանի ցուցաբերած արդյունքների առումով միանշանակորեն կարելի է ռեկորդային համարել, բայց, որքան էլ ցավալի լինի, փաստ է, որ դրանք բացառապես դրական հուշեր չէ, որ թողեցին մեզանում. աշխարհն է տեղյակ մեր ըմբիշի՝ Միհրան Հարությունյանի հետ տեղի ունեցած անարդարությանը, բոլորին է ցնցել այն, ինչ կատարվեց քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ Հայաստանը ներկայացնող մարզիկի հետ:

Եվ ահա այս առումով վերջին շրջանում հիմնական հարցը, որ ոմանք փորձում են պարբերաբար բարձրացնել, այն է, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկում՝ վիճարկելու օլիմպիական խաղերի վերջնաարդյունքներն ու ինչու ջանք չի թափում՝ կոտրված արդարությունը վերականգնելու ու Միհրանին իր վաստակած ոսկին հետ վերադարձնելու համար:

Նախ, ինչպես Գագիկ Ծառուկյանն էր իր վերջին հարցազրույցում դիպուկ կերպով նկատել, բացարձակապես ոչ ոք իրավունք չունի կարծելու, որ, եթե դույզն ինչ հնարավորություն լիներ սկսելու գործընթաց՝ մենամարտի արդյունքները վերանայելու, ապա, ասենք, նույն ՀԱՕԿ-ը չէր անի ամեն ինչ Հայաստանի գողացված սեփականությունը հետ վերադարձնլու համար. սա աքսիոմատիկ ու անվիճարկելի ճշմարտություն է. ՀԱՕԿ-ն իր երկարամյա գործունեությամբ է ապացուցել, որ տեր է հայ մարզիկներին մինչև վերջ ցանկացած իրադրությունում ու որ վճռակամ է բոլոր հնարավոր միջոցներով նրանց պաշտպանելու, երկրի շահերը համաշխարհային սպորտում առաջ տանելու հարցում:

Իսկ Հայաստանի լռությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռևս, ցավոք, համաշխարհային սպորտում չեն վերացվել այն խութերն ու բացթողումները, որոնց պատճառով անհնար է դառնում արդյունքների վիճարկումը, ու թեկուզ միջուկային գերտերություն էլ լինես, չես կարող կասկածի տակ առնել մրցավարների որոշումները: Ասվածի փայլուն ապացույցը, թերևս, կարելի է համարել Ռիոյի խաղերի ընթացքում տեղ գտած անարդարություններն այնպիսի երկրների հավաքականների ու մարզիկների նկատմամբ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը, Մոնղոլիան և այլն, որոնք ևս, ինչպես և Հայաստանը, ստիպված եղան բախվել անարդարության պատին:

Հաջորդ կեղծ թեզը, որ առաջ է քաշվում ոմանց կողմից, այն է, թե ինչպես պատահեց, որ մերոնք՝ ի դեմս երկրի նախագահի ու ՀԱՕԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի, գտնվելով դահլիճում, ոչ մի կերպ ի վիճակի չեղան ներազդելու մրցավարի կողմից թույլ տրված սանձարձակ պահվածքի վրա: Այս առումով ևս, պետք է ասել, Ծառուկյանի հարցազրույցում հնչած պատասխանը սպառիչ էր. չնայած ապրումները խիստ բուռն էին ու ցավալի, բայց պետք չէ մոռանալ, որ մարդիկ երկիր էին ներկայացնում ու, անկախ ամեն ինչից, պարզապես չէին կարող պոռթկալ, չէին կարող ավելորդություններ թույլ տալ: 

Սպորտի միջոցով աշխարհի երկրներն իրենց համար համապատասխան «իմիջ» են ձևավոում, իսկ դահլիճում մերոնց սխալ պահվածքը կարող էր հակառակ ազդեցությունն ունենալ՝ ստվեր նետելով Հայաստան պետության վրա: Ինչ վերաբերում է մեր մարզիկի՝ ոսկուն իրապես արժան լինելուն, ապա դրանում ոչ ոք առանձնապես աշխարհում չի կասկածում. մեր հաղթանակը նաև լռությամբ փաստվեց, ինչը շատ ավելի ազդու եղավ, քան կարելի էր անգամ ենթադրել:

Այնպես որ, անկախ այն բանից, թե ինչպիսի բացթողումներով ու անարդարություններով Ռիոյի 2016թ.-ի խաղերն ուղեկցվեցին կամ աչքի ընկան, անխոս, օլիմպիական խաղերը նախևառաջ համամոլորակային տոն էին, տոն, որ հավերժացավ Հայաստանի փայլուն ձեռքբերումներով ու նվաճումներով:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group