Թուրքիայում գյուլենականների ձերբակալությունները շարունակվում են
INTERNATIONAL NEWSԹուրքիայում գյուլենականների դեմ իրականացվող հետախուզական գործողությունների շրջանակում 37 անձ է ձերբակալվել:
Այս մասին,ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.comլրատվական գործակալությունը:
Ստամբուլի գլխավոր դատախազի` ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գծով տեղակալ Իսմայիլ Ուչարի գլխավորությամբ իրականացվող հետախուզական գործողությունների երկրորդ փուլի շրջանակում ձերբակալվել է «Թյուրք տելեկոմ»-ի 37 աշխատակից` չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի ուսմունքին սատարելու կասկածանքով:
«Թյուրք տելեկոմ»-ի աշխատակիցների նկատմամբ Ստամբուլի դատախազության` պետական և մասնավոր ոլորտները գյուլենականներից մաքրելուն ուղղված հետախուզական գործողությունների առաջին փուլում ձերբակալվել էր 11 աշխատակից:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



